Nov 07 2019 14:05
Banovsha Shahaliyeva
Views: 23

Հայաստանում ներքաղաքական պայքարը շարունակվում է: Երկրի նախկին իշխանություններն ու քաղաքական գործիչները անդադար քննադատում են Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին: Yerevan.today-ի հետ զրույցում քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանը կրկին քննադատելով Փաշինյանի վարած քաղաքականությունը նշել է. «Պարզ դարձավ, որ այն մարդիկ ովքեր մեկուկես տարի առաջ հասարակ մարդիկ էին և երբեք չէին երազում, որ կարող են նախարար լինել ու ապրում էին 100-150 հազար դրամ աշխատավարձով, այսօր 750 հազարը իրենց չի բավարարում և իրենք խնդիր են դրել աշխատավարձերը երկու անգամ ավելացնելու և դարձնելու միլիոնուկես».

«Սա հերթական խաբեություն էր, որ հասարակությանը իրենք ներկայանում էին որպես անմեղ: Իշխանավորներն ընկել են մեղրի կարասի մեջ և փորձում են հնարավորինս շատ բանից օգտվե»լ:

Այդ մարդիկ ժողովրդին խոստացել էին,  որ նրանց կենցաղը բարեկեցիկ կդարձնեն, ոչ թե միայն իրենց կյանքը, դրա համար էլ նրանց թույլ էին տվել բռնազավթել իշխանությունը,- ընդգծել է Հարությունյանը.

«Դուք եկել եք փաստացի աղքատությունը ձեր ուղեղների մեջ հաղթահարել եք: Բայց Նիկոլն ու իրա թայֆան թագավորի նման ապրում են»:

Մանե Հարությունյանի խոսքով՝ վաղը, երբ իշխանությունը ազատագրեն՝ շատ բաներ է բացվելու: Այս կառավարությունը ստախոսների մի թայֆա է և իրենց ներկայացնում են որպես հրեշտակներ.

«Բայց իրականում տակը ագահ, աբիժնիկ, պետական մտածողություն չունեցող սատանաներ են: Թալանում են ու լավ են ապրում»:

Սակայն այդպես չի շարունակվելու երկար, մենք վերականգնելու ենք սահմանադրական կարգը և իրենք բոլորը, հատ հատ պատասխան են տալու իրենց բոլոր հանցագործությունների ու ստախոսությունների համար: Այժմ նրանք որոշել են նոր ինքնաթիռ ձեռք բերել Նիկոլին սպասարկելու համար։ Պատճառաբանում են, թե  հինը լավը չէ և օվկիանոսը չի կարող հատել,- ավելացրել է Հարությունյանը:

«Սա չի կարող հավերժ շարունակվել, իրենց վստահության լիմիտը սպառվում է, օր օրի ավելի դժվար է լինելու: Նիկոլը ուղղակի հայտնվելու մի վիճակում, երբ նրան դեմ են դուրս գալու ողջ քաղաքական էլիտան: Ինքը պետական հանցագործա և բռնազավթելա Հայաստանի իշխանությունը, սա արդեն բոլորը հասկանում են: Նիկոլը և իրա թայֆեն քաղաքական իմաստով քաղաքական դիակներ են և նրանք պիտի երանի տան, որ միայն դրանով բավարարվեն»:


Create Account



Log In Your Account