Nov 08 2019 11:16
Banovsha Shahaliyeva
Views: 21

2019 թվականի հունվար-հոկտեմբերին Ադրբեջան ժամանող օտարերկրյա քաղաքացիների թիվը կազմել է 2 մլն 679 հազար մարդ, ինչը 10,9 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Զբոսաշրջության պետական գործակալության տվյալներով՝ Ադրբեջանում զբոսաշրջիկներ ժամանում են հիմնականում Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից, Թուրքիայից, Սաուդյան Արաբիայից և ԱՊՀ պետություններից: Գնալով աճում է նաև Եվրոպայից ժամանող զբոսաշրջիկների թիվը: Հիմնականում ժամանում են Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Իտալիայից, Լեհաստանից, Ֆրանսիայից և Նիդեռլանդներից:

Հարուստ պատմություն և մշակութային ժառանգություն ունեցող Ադրբեջանը գրավիչ է զբոսաշրջիկների համար: Երկրում զարգանում է նաև առողջարանային զբոսաշրջությունը:   

«Առողջարանային զբոսաշրջությունը լայն հասկացություն է, որը բաժանվում է առնվազն 8 սեգմենտի. բժշկական, վելնես, թերմալիզմ և այլն: Ադրբեջանում բարենպաստ պայմաններ կան զբոսաշրջության բոլոր տեսակների զարգացման համար: Առողջարանային զբոսաշրջության շրջանակներում հանգիստը տևում է առնվազն 14 օր»,-ասել է առողջարանային զբոսաշրջության զարգացման ասոցիացիայի նախագահ Ռուսլան Գուլիևը:  

Ադրբեջանում առողջարանային զբոսաշրջությունը զարգանում է 2001 թվականից և այս ժամանակահատվածում զգալի հաջողություն է ձեռք բերվել: Զբոսաշրջության պետական գործակալության առջև դրված հիմնական խնդիրներից մեկն էլ առողջարանային զբոսաշրջության աշխարհագրության ընդլայնումն է: Նախորդ տարի առողջարանային բուժում ստանալու նպատակով Ադրբեջան ժամանող զբոսաշրջիկների թիվը 2017 թվականի համեմատ աճել է 30 տոկոսով: Այդ նպատակով Ադրբեջան է ժամանել աշխարհի ավելի քան 70 երկրից շուրջ 50 հազար մարդ: Նրանք հիմնականում ընտրում են «Նավթալան», «Դուզդաղ», «Իստիսու» և «Գալաալթը» առողջարանները: Ընթացիկ տարվա առաջին 6 ամսում «Նավթալանի» առողջարանում բուժում է ստացել ավելի քան 15 հազար օտարերկրացի: 

«Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ առողջարանային բուժում ստացող զբոսաշրջիկների թվի աճ է նկատվում: Ավելի մեծ աճ գրանցվում է Նաֆթալանում, ինչը կապված է ենթակառուցվածքի արդիականացման հետ: Ժամանում են Ասիական երկրներից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Իսրայելից: Իսկ Դուզդաղ այցելում են հիմնականում Թուրքիայից, Ռուսաստանից, Իրանից»,-նշել է գլոբալ առողջարանային զբոսաշրջության խորհրդի փոխնախագահ Ջեյհուն Աշուրովը:   

Նավթալան ժամանող զբոսաշրջիկների շարքում կարելի է հանդիպել նաև Լատինական և Հյուսիսային Ամերիկայի երկրների քաղաքացիների: Ադրբեջանում զբոսաշրջության ոլորտի զարգացումը սերտորեն կապված է երկրի տնտեսության ընդհանուր զարգացման հետ: Ակնկալվում է, որ մինչև տարեվերջ երկիր ժամանող զբոսաշրջիկների թիվը գերազանցելու է 3 միլիոնը:

 


Create Account



Log In Your Account