Nov 08 2019 12:18
Banovsha Shahaliyeva
Views: 25

Մեկուկես տարի է անցել Հայաստանում Նիկոլ Փաշինյանի թիմի իշխանության գալուց հետո, սակայն այդ երկրի ներքաղաքական կյանքում որևէ էական փոփոխություն տեղի չի ունեցել, ավելին՝ այն շարունակվում է մնալ նախկին ճահճային վիճակով։ Երկրի իշխանությունների անտարբերությունից, ահագնացող գործազրկությունից ու աղքատությունից հոգնած ու հիասթափված մարդիկ անդադար բողոքում են: Հայաստանի մայրաքաղաքում բազմաթիվ մարդիկ կրկին բողոքի ակցի են անցկացրել, ովքեր իրենց վրդովմունքն են հայտնել երկրի իշխանությունների դեմ.

Տղամարդ. «Բոլորս տեսնում ենք, որ Հայաստանում ինչ է կատարվում՝ թե կրթության, թե սոցիալական բաժնում: Ես խնդրում եմ բոլոր հայ ազգին նորից ոտի կանգնել ու պահանջենք հրաժարական տա էս երկրից: Մետրոյում բաժանում էս 2 միլիոն»:

Նշենք, որ Հայաստանում իշխանափոխությունից հետո շատերն արդեն հասկացել են, թե ո՞վ է իրենց վիճակի վատթարացման կամ իրավունքների ոտնահարման ուղղակի պատասխանատուն: Կառավարության ապաշնորհ գործունեության պատճառով երկրում ոչ միայն նոր աշխատատեղեր չեն բացվել՝ եղածներն էլ մեկը մյուսի հետևից փակվում են: Հասարակական կյանքում դրական փոփոխություններ մտցնելու առումով Նիկոլ Փաշինյանի խոստումներն էլ որևէ կերպ չեն իրականանում։ Սոցիալական ծանր վիճակից հոգնած մարդիկ բողոքում են, որ հնարավոր չէ  այլևս ապրել մի երկրում, որտեղ չկա ոչ արդարություն, ոչ հեռանկար, ոչ էլ ապագա:


Create Account



Log In Your Account