Nov 08 2019 12:33
Banovsha Shahaliyeva
Views: 27

«Չնայած դրական մթնոլորտի ձևավորմանը, 2018 թվականի սեպտեմբերից Ադրբեջանի և Հայաստանի զորքերի շփման գծում տիրող հանդարտությանը, հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման ուղղությամբ որևէ առաջընթաց  չի գրանցվել: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ-ին առընթեր Ադրբեջանի մշտական ներկայացուցչությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Մինսկի խմբի համանախագահների զեկույցի քննարկման ժամանակ:

«Այսօր մենք կարող ենք միայն խոսել հանդիպումների մասին, սակայն դա չի հանգեցնում այն էական հարցերի լիարժեք քննարկմանը, որոնք ի վիճակի են փոխել ներկայիս ստատուս-քվոն, ինչը համանախագահներն էլ համարում են անկայուն և անընդունելի:  Չնայած հանդիպումների որոշակի ինտենսիվությանը, Հայաստանի մոտ բանակցություններ վարելու քաղաքական ցանկության բացակայությունը շարունակում է խոչընդոտել գործընթացի առաջընթացին: Այս համատեքստում հիասթափեցնող էր Նյու Յորքում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը: Անցնող տարում մենք ականատես ենք եղել անպատասխանատու հայտարարությունների և Հայաստանի ղեկավարության կողմից խաղաղ գործընթացը խաթարելու փորձերի: Այսպիսով, բանակցությունների ձևաչափը փոխելու Երևանի փորձերը ակնհայտ սպառնալիք են խաղաղ գործընթացի համար», - ընդգծվում է հայտարարության մեջ:


Create Account



Log In Your Account