Nov 08 2019 12:44
Banovsha Shahaliyeva
Views: 31

Նոյեմբերի 8-ը հայտնի պատմաբան և գիտնական Իսրաֆիլ Մամեդովի ծննդյան օրն է: Նա հայտնի է ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանում:

Իսրաֆիլ Մամեդովը, որին գործընկերները անվանում էին «քայլող արխիվ», ծնվել է 1927 թվականին՝ Զանգեզուրի մարզի Մեղրիի շրջանում: Նա իր գործունեությունը սկսել է շրջանային թերթում: Դրան զուգահեռ աշխատում էր ռադիոյի հաղորդավար, զբաղեցնում էր կոմսոմոլի շրջանային կոմիտեի առաջին քարտուղարի պաշտոնը: 1955-1990 թվականներին Իսրաֆիլ Մամեդովը աշխատել է «Սովետ Էրմենիստանը» թերթի խմբագրությունում: Եղել է թերթի վերջին գլխավոր խմբագիրը,  միաժամանակ զբաղեցրել է կրթության փոխնախարարի պաշտոնը:

Նրա գրչին պատկանող տասնյակ գրքերում տեղ գտած պատմական փաստերը բացահայտում են Հայաստանի պատմական կեղծարարությունները: Այս գործունեությամբ նա զբաղվել է դեռ Հայաստանում: Չնայած հայ ազգայնամոլների սպառնալիքներին՝ պատմաբանը շարունակել է հետևողական աշխատանքը ադրբեջանական ժողովրդի իրական պատմությունը համաշխարհային հանրությանը հասնելու ուղղությամբ: Նա եղել է ադրբեջանական ժողովրդի ցեղասպանության վերաբերյալ Ադրբեջանում և Թուրքիայում նկարահանված 12 փաստագրական ֆիլմերի գլխավոր խորհրդատուն:

«Ադրբեջանի 20 տոկոս հողերը գտնվում են օկուպացիայի տակ: Սակայն, սա դեռ բոլորը չէ: Ադրբեջանի տարածքները մի մասը մնացել է այն հողում, որն այսօր կոչվում է Հայաստանի Հանրապետություն: Ժամանակին այնտեղ ապրել են 550 հազար ադրբեջանցիներ: Իսկ այսօր այնտեղ ադրբեջանցի չի մնացել: Տարօրինակ է, որ համաշխարհային հանրությունը, միջազգային կառույցները դրան պատշաճ գնահատական չեն տալիս: Այնտեղ ապրող ադրբեջանցիները ունեին իրենց տունը, ունեցվածքը, մշակույթը: Միայն Երևանում աշխատում էր ավելի քան 40 հազար ուսուցիչ: Այնտեղ գտնվող մեր բոլոր դպրոցները, գրքերը ոչնչացվեցին»,-ասել է պատմաբան, հայագետ Իսրաֆիլ Մամեդովը:   

1990 թվականին Հայաստանում ադրբեջանցիների դեմ իրականացված էթնիկական մաքրման քաղաքականության արդյունքում գիտնականը նույնպես ստիպված է եղել լքել իր նախնիները հողը: Իսրաֆիլ Մամեդովը վախճանվել է 2019 թվականի հունիսի 25-ին:

100-ամյակներ առաջ տեղի ունեցած իրադարձությունների մասին պատկերացում կազմել հնարավոր է միայն պատմական գրքերի միջոցով:  Այդ առումով շատ կարևոր է, որ երիտասարդները շարունակեն Իսրաֆիլ Մամեդովի նման պատմաբանների գիտական ուղին:    

 

 


Create Account



Log In Your Account