Nov 12 2019 13:15
Banovsha Shahaliyeva
Views: 325

Հայաստանն օրեցօր դատարկվում է:  Մարդիկ շարունակում են լքել հարազատ երկիրը,  որտեղ համատարած չքավորություն, աղքատություն ու գործազրկություն է տիրում: Հակառակ իշխանությունների և մասնավորապես Նիկոլ Փաշինյանի ամպագոռգոռ հայտարարությունների «նոր Հայաստան» հազարավոր հայերի վերադառնալու, սփյուռքի նախկին նախարարության մանկահասակ նախարարի անեկդոտ դարձած՝ 100-ից ավելի ամերիկահայերի Հայաստան ներգաղթելու պատրաստակամության, դժբախտաբար, Հայաստանից արտագաղթը շարունակվում է, իսկ երկրի բնակչության թիվը շարունակում է նվազել,- գրում է yerevan.today-ը:

ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է Հայաստանի բնակչության թիվը այս տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ։ Այն կազմել է 2 մլն 957 հազար մարդ։ Նշենք, որ հունվարի 1-ի դրությամբ այն եղել է 2 մլն 965 հազար մարդ: Այսինքն  տարեսկզբի համեմատ Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը նվազել է մոտ 8 հազարով։  Հարց է առաջանում, ի՞նչ է պատահել, ինչո՞ւ մարդիկ չեն շտապում վերադառնալ իրենց հայրենիք և ինչո՞ւ ՀՀ քաղաքացիները շարունակում են լքել երկիրը։ Պատասխանը մեկն է՝ մարդիկ հիասթափված իրենց իսկ մասնակցությամբ ստեղծված այս իրավիճակից, լքում են Հայաստանը։

Դարձյալ վիճակագրական կոմիտեի տվյալներով, որոնք ստացվել են ՀՀ սահմանային անցակատերից, այս տարվա՝  2019 թ․-ի հունվար-սեպտեմբերին այդ սահմանակետերով ՀՀ քաղաքացիների ելքի և մուտքի բացասական տարբերությունը կազմել է 35 հազար 549 մարդ։ Այսինքն այդքան ավելի շատ ՀՀ քաղաքացիներ են դուրս եկել Հայաստանից քան վերադարձել։

Մինչդեռ, ինչպես տեսնում ենք Հայաստանի բնակչության թվի նվազման տեմպը ավելացել է ինչպես ապրիլի 1-ի, այնպես էլ հուլիսի 1-ի դրությամբ։ Սա վկայում է այն մասին, որ ավելանում են այն մարդիկ, որոնք այլևս հետ չեն վերադառնում Հայաստան։ Նրանք չեն ցանկանում ապրել Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կեղծիքի և խաբեության Հայաստանում, որտեղ հետևողականորեն ոչնչացվում են ազգային-բարոյական արժեքները, իսկ սոցիալ-տնտեսական վիճակը ամսեամիս ավելի է վատանում,- եզրափակում է yerevan.today-ը:

Նշենք, որ Factor.am-ը հարցում է անցկացրել Երևանի փողոցներում պարզելու, թե  արդյոք հեղափոխությունից հետո Հայաստանից մշտական մեկնողների թիվը նվազե՞լ է, և ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի կառավարությունը՝ այդ թիվը նվազագույնի հասցնելու համար:

Տղամարդ. «Երևի նվազելա: Իմ կարծիքով նվազելա»:

Կին .«Հիմնականում աշխատատեղերի ստեղծումնա: Դա է հիմնական պատճառը»:

Տղամարդ. «Աշխատատեղեր ստեղծեն: Մարդիկ իրանց ընտանիքները պահեն: Մարդուն ինչա պետք իրա հայրենիքում պահելու համար: Մարդկանց հնարավորություն ստեղծի, արդարությունը վերականգնի»:

Կին. «Պետքա, որ աշխատատեղեր բացեն, որ գործ ճարեն աշխատեն»:

Տղամարդ. «Կյանքը կյանք չի, ինչ պիտի անեն, պիտի փախնեն, բա ինչ պիտի անեն: Առաջին հերթին պետք է պաշտպանի օրենքը: Աշխատատեղերը պիտի ավելանա: Այն խնդիրները, որ եղել են, տենց էլ մնացել են»:

Կին.«Այսօր Հայաստանում շատ երիտասարդ ընտանիքներ ունեն բնակարանի խնդիր, հստակ քայլեր պիտի արվի, որ երիտասարդ սերունդը սկսի մնալ Հայաստանում»:

 

 

 

 


Create Account



Log In Your Account