Nov 12 2019 16:53
Banovsha Shahaliyeva
Views: 321

Երիտասարդ սերնդին Ադրբեջանի պետական դրոշի, զինանշանի և օրհներգի հանդեպ սիրո պատվաստումը քաղաքացիական հասարակության կառուցման անբաժանելի մասն է:  Այս մասին հայտարարվել է «Պետական խորհրդանիշներից դեպի Սահմանադրություն» խորագրով գիտագործնական խորհրդաժողովում, որը նվիրված էր Պետական դրոշի օրվան, Սահմանադրության օրվան և Ազգային վերածննդի օրվան: Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Զիյաֆեթ Ասկերովը իր ելույթում անդրադարձել է նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:

«Մենք բազմիցս անգամ ընդգծել ենք, որ տվյալ հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, որը քննարկման առարկա չէ: Լեռնային Ղարաբաղի տարածքը բուն ադրբեջանական հող է: Այստեղ որևէ կասկած լինել չի կարող: Խոսք կարող է գնալ միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում հայերին ինչ-որ ինքնավարության տրամադրման մասին: Մենք չենք կարող թույլ տալ, որ Ադրբեջանի տարածքներում երկրորդ հայկական պետություն ստեղծվի»,-ասել է Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Զիյաֆեթ Ասկերովը:

Միջոցառման վերջում ցուցադրվել է Ադրբեջանի Պետական դրոշի օրվան, Սահմանադրության օրվան և Ազգային վերածննդի օրվան նվիրված տեսահոլովակ:

 

 


Create Account



Log In Your Account