Nov 18 2019 13:31
Banovsha Shahaliyeva
Views: 319

Մեկուկես տարի առաջ Հայաստանում տեղի ունեցած այսպես կոչված թավշյա հեղափոխությունից  հետո այդ երկրում ոչ մի էական փոփոխություն տեղի չի ունեցել: Կառավարությունը ոչ մի կերպ չի կարողանում առաջ մղել խոստացված բարեփոխումները։ Ժամանակն անցնում է, իսկ գործընթացները տեղից չեն շարժվում։ Այսօր Հայաստանի իշխանություններին քննադատում են և քաղաքական  գործիչները, և լրատվամիջոցները: 

«Ժամանակին Նիկոլ Փաշինյանը հավատացնում էր, որ կոռուպցիայի և մենաշնորհների դեմ պայքարը բավարար է, որպեսզի ներդրումները հոսեն Հայաստան։ Այդ հույսերը չարդարացան, ու հիմա կառավարությունն պատճառներ է փնտրում ներդրումների բացակայությունն արդարացնելու համար»,- գրում է 168.am-ը:

Իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ արեց Հայաստանի ներդրումային միջավայրը տակնուվրա անելու համար։ Ներդրումային ակտիվությունը կտրուկ նվազեց վերջին տասնամյակում։ Հիմնական միջոցներում ՀՆԱ-ի նկատմամբ ներդրումները 41-ից կրճատվել են մինչև 17-18 տոկոսի։

Եթե ներքին ներդրողը չի վստահում կառավարությանը, դժվար չէ պատկերացնել, թե ինչպիսին պետք է լինի արտաքին ներդրողի վերաբերմունքը։ Այս պայմաններում պետք է ոչ թե անընդհատ դավադրություններ փնտրել այս ու այն տեղ, այլ գործով զբաղվել։ Իշխանափոխությունից մեկուկես տարի հետո հազիվ հիշել են, որ խնդիրները կառավարության տակ են։

Պատահական չէ, որ այսօր կառավարությունը կանգնել է կոտրած տաշտակի առաջ և հույսը դրել է եվրոպարտատոմսերի վրա. Որքան էլ այսօր Հայաստանը եվրոբոնդերի թողարկման դիմաց կարող է համեմատաբար էժան փող ներգրավել, միևնույն է, այդ փողը երբեք չի կարող փոխարինել ներդրումներին։ Կառավարությունը պետք է մտածի ոչ թե նոր պարտատոմսեր թողարկելու ու վարկեր վերցնելու, այլ ներդրումներ ներգրավելու համար բարենպաստ միջավայր ստեղծելու մասին։ Տնտեսության զարգացման այլ, ավելի արդյունավետ ճանապարհ չկա,- եզրափակում է 168.am-ը:

Նշենք, որ Հայաստանում իշխանափոխությունից հետո, մարդկանց սոցիալական վիճակը էլ ավելի է վատացել, փակվում և կրճատվում են աշխատատեղերը: Շատերն էլ չեն ցանկանում այլևս աշխատել Հայաստանում,  որտեղ  չեն տեսնում հույս երկրի ապագայի նկատմամբ:

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի՝ հայկական «Տարոն-Ավիա» ավիաընկերությունը հրաժարվել է այլևս Հայաստանում աշխատել ու այսուհետև կգործի Աֆրիկայում:   «Տարոն-Ավիա»-ն վերջին շրջանում պարբերաբար ահազանգում էր, թե չվերթներ չեն կատարում: Ընկերության կոմերցիոն տնօրեն Լևոն Քարամյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պարզաբանել էր, թե ընդառաջելով կառավարության խնդրանքին` ամռանը առանց հետադարձ թռիչքի մնացած հայաստանցիներին Եգիպտոսի Հուրգադա քաղաքից բավականին էժան գներով տեղափոխել են Հայաստան, ինչի արդյունքում ավիաընկերությունը վնասներ է կրել: Բացի այդ էլ, ըստ Քարամյանի, Ռուսաստանի  օդանավակայաններում խտրական՝ երկու տեսակի գներ են գործում՝ տեղական և օտարերկրյա ավիափոխադրողների համար, և, իրենք, այդ մրցակցությանը չեն դիմացել,- եզրափակում է «Ժողովուրդ» օրաթերթը:


Create Account



Log In Your Account