Nov 19 2019 11:27
Banovsha Shahaliyeva
Views: 309

Համաշխարհային տնտեսական ֆորումի պաշտոնական կայքում զետեղվել է աշխարհի տարբեր երկրների շուկաների վերլուծության արդյունքների մասին զեկույց: Զբոսաշրջության մրցունակության զեկույցի համաձայն՝ Ադրբեջանն առաջ է անցել այնպիսի երկրներից, ինչպիսիք են Հորդանանը, Թունիսը, Դոմինիկյան Հանրապետությունը, Ֆիլիպինները, ինչպես նաև Իրանը, Ուկրաինան, Հայաստանը: Զեկույցը կազմելիս օգտագործվում են զբոսաշրջության ոլորտի ամենահամապարփակ տվյալների հենքերը` ինչպես «կոշտ տվյալներ», այնպես էլ հարցումների միջոցով ստացված տվյալներ:

Բացի այդ, «Գործարար միջավայր» վարկանիշում Ադրբեջանը զբաղեցրել է 28-րդ հորիզոնականը՝ առաջ անցնելով Ավստրիայից, Իսպանիայից, Թուրքիայից, Ռուսաստանից և տարածաշրջանի մի շարք այլ երկրներից: «Անվտանգություն» վարկանիշում Ադրբեջանը 36-րդն է, իսկ «Գների մրցունակություն» վարկանիշում՝ զբաղեցնում է 23-րդ տեղը: 

 


Create Account



Log In Your Account