Nov 19 2019 11:55
Banovsha Shahaliyeva
Views: 311

Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի պատվիրակությունը Միացյալ Նահանգներ կատարած այցի շրջանակներում հանդիպել է ԱՄՆ-ի ամենահին հրեական կազմակերպության՝ Ամերիկայի հրեական կոմիտեի Լոս Անջելեսի ստորաբաժանման ղեկավարության հետ: Կազմակերպության Լոս Անջելեսի ստորաբաժանման նախագահ Սքոթ Էդելմանը հայտնել է, որ իր ներկայացրած կազմակերպությունը ձգտում է անվտանգ ապագա կառուցել ոչ միայն հրեա ժողովրդի, այլև բոլոր ազգերի համար: Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոս Նասիմի Աղաևը պատմել է հայ-ադրբեջանական հակամարտության մասին: Նա նշել է, որ Հայաստանի ռազմական ագրեսիայի հետևանքով շուրջ 1 մլն ադրբեջանցիներ վտարվել են իրենց հարազատ տներից: Այնպիսի կազմակերպություններ, ինչպիսին է Ամերիկայի հրեական կոմիտեն, պետք է հանդես գան նման անարդարության դեմ: Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավար Թուրալ Գյանջալիևն էլ իր ելույթում մանրամասն խոսել է Հայաստանի վարած օկուպացիոն քաղաքականության, էթնիկ զտումների մասին:  

Նույն օրը  Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի պատվիրակությունը հանդիպել է Սինայի սինագոգի ռավին Դևիդ Ուոլփի և սինագոգի ղեկավարության հետ: Նրանք նույնպես տեղեկացվել են հայկական ագրեսիայի մասին:  


Create Account



Log In Your Account