Nov 19 2019 12:38
Banovsha Shahaliyeva
Views: 357

Բաքվի Նիզամի կինոկենտրոնում կայացել է ուզբեկական կինոյի շաբաթվա բացումը: Միջոցառումն Ադրբեջանում անցկացվում է արդեն երկրորդ անգամ: Երկու  երկրների միջև առկա են լավ մշակութային կապեր, կողմերը պատրաստ են սկսել համատեղ ֆիլմի նկարահանումները: Ուզբեկական կինոյի  շաբաթը մեկնարկել է ռեժիսոր Աբդուխալիլ Միգնարովի՝ «Իմոմ Աբու Իսո Մուհամմեդ Թերմիզի» ֆիլմի ցուցադրմամբ: Ֆիլմի շաբաթվա շրջանակներում  ծրագրվում է ցուցադրել 10 ֆիլմ: Դրանց շարքում կան  պատմական և դրամատիկական ժանրի ֆիլմեր, սեր, հայրենասիրություն, հավատարմություն գովաբանող  ժապավեններ:

Ցուցադրվելու է նաև ուզբեկական  ժողովրդական հեքիաթների հիման վրա նկարահանված` մեկ մուլտիպլիկացիոն ֆիլմ: Միջոցառումն անցկացվում է ոչ միայն կինոռեժիսորների աշխատանքին ծանոթանալու նպատակով,  այլև կարևոր հարթակ է հանդիսատեսի հետ երկխոսության համար:

«Մենք շատ ենք սիրում ադրբեջանական կինոն: Մեր հեռուստաալիքներով  հաճախ  են ցուցադրվում ադրբեջանական ֆիլմեր: Դրանք հիմնականում   ռետրո ֆիլմեր են՝ «Որտեղ ես, Ահմեդ», «Արշին Մալ Ալան», «Սկեսուր»: Ժամանակակից ադրբեջանական կինոյի մասին այնքան էլ տեղեկացված չենք: Կարծում եմ ներկայիս կինոյի օրերը մեզ նման հնարավորություն կտան»,-ասել է  «Ուզբեկկինո»-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Շուհրաթ Ռիզաևը:

Ուզբեկստանի պատվիրակությունը կայցելի նաև Ադրբեջանի շրջաններ` Շեքի, Իսմայիլլի, Գաբալա, որտեղ կծանոթանա տեղական սովորույթներին և ավանդույթներին, կայցելի պատմական հուշարձաններ: Ուզբեկական ֆիլմերը կցուցադրվեն նաև մարզերում:


Create Account



Log In Your Account