Nov 19 2019 13:34
Banovsha Shahaliyeva
Views: 334

Հայաստանում Նիկոլ Փաշինյանի թիմի իշխանության գալուց հետո էլ այդ երկրում ոչ մի դրական փոփոխություն տեղի չի ունեցել: Վարչապետի տված բազմաթիվ խոստումներն էլ հօդս են ցնդել:

Նիկոլ Փաշինյանի կողմից հաճախ հրապարակվող ցուցանիշներից են աշխատողների կամ աշխատատեղերի վերաբերյալ տվյալները։ Վերջին անգամ Նիկոլ Փաշինյանը խոսում էր իշխանափոխությունից հետո գրեթե 75 հազարով աշխատատեղերի ավելացման մասին,- գրում է 168.am-ը:

Նշենք, որ Վիճակագրական կոմիտեն հրապարակել է այս տարվա ինն ամիսների սոցիալ-տնտեսական վիճակագրությունը, որտեղ կարելի է գտնել որոշ տվյալներ նաև պաշտոնապես գրանցված աշխատողների քանակի վերաբերյալ։ Այս պահին հրապարակված վերջին տվյալը վերաբերում է օգոստոս ամսին։ Դրա համաձայն՝ օգոստոսին հարկային մարմիններում հայտարարագրված աշխատողների թիվը ոչ միայն չի ավելացել, այլև մի քանի հարյուրով նույնիսկ կրճատվել է։ Եթե հուլիսին Հայաստանում պաշտոնապես գրանցված է եղել 603 հազար 17 աշխատող, ապա օգոստոսին այդ թիվը իջել է՝ կազմելով 602 հազար 373 աշխատող՝ այսինքն 644-ով կրճատվել են: Փաստն այն է, որ այս տարվա նույն ժամանակահատվածում նոր հայտարարագրված աշխատողների քանակը գրեթե 24 հազարով պակաս է եղել անցած տարվա ցուցանիշից։ Անցած տարի եղել է 41 հազար, այս տարի` 17 հազար։   Բայց ունենք այն, ինչ միշտ էլ ունեցել ենք։ Ու այդ առումով մեծ բան չի փոխվել։ Մարդիկ շարունակում են նույնքան վատ ապրել, որքան 75 հազարով աշխատատեղերի ավելացումից առաջ էին ապրում,- եզրափակում է 168.am-ը:

Yerevan.today-ն էլ գրում է. «Խոսում ենք գործազրկության մասին, բայց երկրում թափուր աշխատատեղերի պրոբլեմ ունենք:

Նախկինում «հպարտների» վարչապետը մի քանի անգամ շեշտել է շուկայում 3 հազար թափուր աշխատատեղերի մասին, դժգոհելով, որ իր «հպարտները» ոչ մի կերպ չեն ցանկանում աշխատել։

Բարձր գործազրկություն ունեցող Հայաստանում թափուր աշխատատեղերի առկայության գլխավոր պատճառը ցածր վարձատրությունն է՝ ծանրաբեռնված և երկարաժամ աշխատանքի դիմաց։ Օրավարձով 2-3 հազար դրամ 10 ժամ և ավելի աշխատանքը ոչ ոքի համար գրավիչ չի կարող լինել,- եզրափակում է  Yerevan.today-ը:

Նշենք, որ Հայաստանում նոր իշխանությունների օրոք երկրի քաղաքացիների կյանքն այնքան է վատացել, որ նրանք այլ երկրում մի կտոր հացի փող վաստակելու համար զանգվածաբար լքում են երկիրը:

Հայաստանի Ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է երկրի մշտական բնակչության թվաքանակը 2019թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ: Համաձայն հրապարակման՝ հանրապետության բնակչության թիվը կազմում է 2.957.500  մարդ, որից 1.893.200 մարդ քաղաքաբնակներ են, 1.064.300՝ գյուղական: Սկսած 2018թ. հոկտեմբերի 1-ից, հանրապետության մշտական բնակչության թիվը նվազել է 11.700-ով: Ընդ որում՝ 2200-ով  նվազել է քաղաքային բնակչությունը, 9500-ով՝ գյուղականը: Ամբողջ 1500-ով նվազել է Արարատի մարզի բնակչությունը: Ընդ որում՝ 300-ով քաղաքային բնակչությունը և 1200-ով՝ գյուղական: Մարզկենտրոն Արտաշատի բնակչությունը մեկ տարվա ընթացքում նվազել է 400 մարդով: Արտաշատի տարածաշրջանի գյուղական բնակչությունը նվազել է 700-ով, Արարատի տարածաշրջանինը՝ 400-ով, իսկ Մասիսինը՝ 100-ով:

Արագածոտնի մարզի բնակչությունը նույնպես նվազել է՝ 2300-ով: Քաղաքային բնակչության թիվը նվազել է 700-ով: Ընդ որում՝ Աշտարակի բնակչությունը նվազել է 400-ով, Ապարանինը՝ 100-ով, Թալինինը՝ 200-ով: Գյուղական բնակչության թիվը նվազել է 1600 մարդով: Հարկ է նշել, որ նոր Հայաստանում նվազել է բոլոր քաղաքների և գյուղերի բնակչության թիվը: Սա նրա վառ ապացույցն է, որ երկրի քաղաքացիները այլևս չեն ցանկանում ապրել անապագա ու անհեռանկար մի երկրում, որի իշխանությունների միակ ցանկությունն է հնարավոր և անհնար բոլոր միջոցներով երկար կառչել իշխանությունից:


Create Account



Log In Your Account