Nov 20 2019 12:03
Banovsha Shahaliyeva
Views: 309

2019 թվականին էներգիայի այլընտրանքային աղբյուրների ոլորտում աշխատանքը շարունակվել է: Ադրբեջանի կառավարությունը մտադիր է այլընտրանքային ու վերականգնվող էներգիայի աղբյուրների մասնաբաժինը հասցնել 20 տոկոսի: Ենի Յաշման հողմային կայանների ամենամեծ պարկն է Հարավային Կովկասում:

«Ենի Յաշմայի հողմային էներգիայի պարկը շահագործման է հանձնվել նախորդ տարի: Այստեղ գործում է 20 հողմային տուրբին, որոնցից յուրաքանչյուրի հզորությունը կազմում է 2,5 մեգավատ: Այստեղից ոչ հեռու գտնվում են «Յաշմա բաղլարը» կոչվող պարկը, որտեղ գործում է 0,9 մեգավատ հզորությամբ 4 հողմային տուրբին, և Շուրաբադի պարկը՝ 0,8 մեգավատ հզորությամբ 2 տուրբիններով»,-ասել է էներգետիկ հարցերի կարգավորման գործակալության աշխատակից Ֆազիլ Սուլեյմանովը: 

Հողմային պարկի ընդհանուր տարածքը կազմում է 540 հեկտար, հզորությունը՝ 50 մեգավատ: Կայանների կառավարումը, սպասարկումը և շահագործման աշխատանքները իրականացվում են ադրբեջանցի մասնագետների կողմից: Այլընտրանքային ու վերականգնվող էներգիայի աղբյուրների ոլորտում կադրերի պատրաստման նպատակով՝ պարկի տարածքում գործում է ուսումնա-կրթական կենտրոն: 

«Յենի Յաշմա ավանից մինչև Սիյազան ընկած տարածքում ծրագրվում է կառուցել նոր հողմային կայաններ և դրանց ընդհանուր հզորությունը հասցնել մինչև 300 մեգավատի:  Ընդհանուր առմամբ, պետությունը իր առջև նպատակ է դրել այլընտրանքային ու վերականգնվող էներգիայի աղբյուրների մասնաբաժինը երկրում հասցնել 20 տոկոսի»,-ասել է էներգետիկ հարցերի կարգավորման գործակալության աշխատակից Ֆազիլ Սուլեյմանովը: 

Փորձագետները նշում են Ադրբեջանում մեծ ներուժի առկայությունը այլընտրանքային ու վերականգնվող էներգիայի աղբյուրների ոլորտի զարգացման համար: 

 


Create Account



Log In Your Account