Nov 21 2019 14:13
Banovsha Shahaliyeva
Views: 341

Հայաստանում իշխանափոխությունից նույնիսկ մեկուկես  տարի անց  այդ երկրում չի վերականգնվում կայունությունը, ներքին լարվածությունը չի հանդարտվում: Երկրի քաղաքացիներն ու քաղաքական գործիչները անդադար քննադատում են Փաշինյանին ու նրա թիմին: «Մեր երկրին լուրջ չեն վերաբերվում, բովանդակային առումով որևէ դիվանագիտական հաջողություն չունենք, հակառակը՝ ունենք ձախողումներ»,- Yerevan.Today-ի հետ հարցազրույցի ժամանակ ասել է Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Կարինե Աճեմյանը։

«Հասարակությունում խորացան կռապաշտությունը, և մենք կարծես ինչ որ մի վակուումի մեջ ենք, մշուշոտ ապագայով: Հիմա մենք անձնակենտրոն ուժ ենք տեսնում, որը ձևավորվել է մեկ անձի շուրջ, որը վտանգավոր է մեր երկրի համար, համարում եմ ֆաշիզմի ինչ որ գործողություն»:

Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանն էլ Yerevan.today-ի հետ զրույցում քննադատելով Հայաստանի կառավարությանը նշել է՝ «Դատելով բյուջեի նախագծից՝ մարդիկ մյուս տարի էլ լավ չեն ապրելու».

«Կոնկրետ պաշտոնական վիճակագրությամբ կրճատվում է մեր երկրի մշտական բնակչությունը 12 հազարով: Ինչի լավից չի:

2018 թվականին 9,1 տոկոս էր տնտեսական ակտիվությունը, այլ կերպ ասած ապրելու ենք այնպես, ինչպես հիմա ենք ապրում»:

Նշենք, որ Հայաստանի վարչապետին շարունակում է քննադատել նաև քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը: «Քրեական աշխարհի մասին օրենքը մահակ է. այն բացում է իշխանության՝ առանց այդ էլ բաց ձեռքերը,-  168.am-ի հետ զրույցում նշել է Եղիազարյանը.

«Ես սա ընդունում եմ մահակ մի մարդու ձեռքին, որն իրեն կառավարել չի կարողանում։ Սա ուղղակի  բաց է անում իշխանության՝ առանց այն էլ բաց ձեռքերը՝ տարբեր մարդկանց հասնելու համար։ Սա սրիկայության գագաթնակետն է:Չի կողմնորոշվում՝ ինչ անի. նա շատ վատ վիճակում է գտնվում, նա լրջագույն խնդիր ունի այս պաշտոններին նշանակելու հարցում՝ կադրերի առումով։ Էն հողը, որ կանգնածա ոտքի տակ փուլա գալիս: Նույնիսկ փոքր հրապարակում հանրեհավաք չի կարող անցկացնի»:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը Իտալիայում է։ Միլանի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ համայնքի ներկայացուցիչներից մի կին հայտնել է, որ անհանգստացած է Հայաստանի իշխանությունների կողմից վարած արտաքին և ներքին քաղաքականության համար:


Create Account



Log In Your Account