Nov 21 2019 15:58
Banovsha Shahaliyeva
Views: 305

Հայերի կողմից ադրբեջանական ժողովրդի դեմ իրականացված էթնիկ զտումների ու վայրագությունների մասին հիշատակի ձևավորում: Այդ նպատակով Ադրբեջանում համալսարանների ուսանողների համար կազմակերպվել են՝ «Հայ-ադրբեջանական հակամարտություն. պատմական արմատները, կարգավորման փուլերն ու հեռանկարները» թեմայով  կարճաժամկետ դասընթացներ:

«Մենք բազմիցս հայտարարել ենք հակամարտության կարգավորման սկզբունքները և հավատարիմ ենք մնում այդ սկզբունքներին: Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի անբաժանելի մասն է: Հայ-ադրբեջանական հակամարտությունը պետք է լուծվի բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Մենք ճանաչում ենք Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի քաղաքացիական իրավունքները, սակայն քաղաքացիական իրավունքի ներքո  չի կարելի ենթադրել Ղարաբաղի օկուպացում, անկախության հռչակում, կամ այդ տարածքների որևէ  մեկ այլ  երկրին միացնելը: Մենք մտադիր ենք շարունակել քաղաքականությունը մեր սկզբունքներին համապատասխան և կարող ենք երաշխավորել հայերի քաղաքացիական իրավունքների ապահովումը»,-ասել է Ադրբեջանի նախագահի հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը:

Նման դասընթացները կօգնեն հասնել՝ այս իրադարձությունների միջազգային քաղաքական և իրավական գնահատմանը և վերացնել դրանց ծանր հետևանքները, նշում են կազմակերպիչները:

«Դասընթացներն անցկացվել են 3 շաբավա ընթացքում: Դրանք կազմակերպվել էին՝ Ղարաբաղի հետազոտությունների ​​կենտրոնի, Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի մարզի ադրբեջանական համայնքի և Պետական ​​կառավարման ակադեմիայի կողմից: Միջոցառումների շրջանակներում, ուսանողները տեղեկացվել են ղարաբաղյան հակամարտության իրողությունների մասին: Դասախոսություններով հանդես են եկել հայտնի գիտնականներ, քաղաքական գործիչներ և փորձագետներ: Մեր նպատակն է աճող սերնդին պատմել՝ այն էթնիկ զտումների, ցեղասպանության, զավթողական քաղաքականության մասին, որն իրականացրել է Հայաստանը և շարունակում է իրականացնել ադրբեջանական ժողովրդի նկատմամբ: Նմանատիպ  միջոցառումների կազմակերպմամբ, մենք ուզում ենք մեր ավանդը ներդնել Հայաստանի ագրեսոր քաղաքականության  մերկացման մեջ»,-ասել է ԱՀ Լեռնային Ղարաբաղի մարզի ադրբեջանական համայնքի փոխնախագահ Էլչին Ահմեդովը:

«Հայ-ադրբեջանական հակամարտություն. պատմական արմատները, կարգավորման փուլերն ու հեռանկարները» թեմայով դասընթացների ավարտից հետո մասնակիցներին հանձնվել են հավաստագրեր:

 


Create Account



Log In Your Account