Nov 22 2019 15:54
Banovsha Shahaliyeva
Views: 338

Ընթացիկ տարվա 10 ամիսների ընթացքում Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունն աճել է 20 տոկոսով: Փորձագետները նշում են, որ տնտեսական հարաբերությունների դինամիկ զարգացմանը նպաստում է նաև փոխվստահության մթնոլորտի ամրապնդումը:

«Երկկողմ ապրանքաշրջանառությունը շարունակելու է  աճել: Այստեղ պետք է հաշվի առնել կողմերից յուրաքանչյուրի շահերը: Ամեն մի երկիր աջակցում է իր արտադրողներին:  Սա անհրաժեշտություն է և տրամաբանական պրոտեկցիոնիզմ: Փոխադարձ հարաբերությունների զարգացումը, մշակութային և տնտեսական կապերի խորացումը, ընդհանուր առմամբ, պայմաններ են ստեղծում ապրանքաշրջանառության էլ ավելի մեծացման համար»,-ասել է ՆՀԻ քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Վասիլի Կոլտաշովը:

Համագործակցության զարգացման մեծ ներուժի առկայության մասին է խոսում նաև այս օրերին Մոսկվայում անցկացվող Ռուս-ադրբեջանական միջտարածաշրջանային ֆորումը:  

«Միջտարածաշրջանային ֆորումը, առաջին հերթին շփվելու հնարավորություն է ընձեռնում գործարար շրջանակներին, պայմաններ է ստեղծում նոր ծրագրերը և համագործակցության հեռանկարները քննարկելու համար:  Որպես կանոն՝ ֆորումի շրջանակներում անցկացվում է միջկառավարական հանձնաժողովների նիստ, որի ժամանակ դիտարկվում են տարբեր հարցեր, օրինակ՝ այս կամ այն արտադրանքի սակագնի փոփոխության, արտոնության տրամադրման հարցը»,-ասել է տնտեսագետ Ֆուադ Ալիզադեն:  

Ֆորումի շրջանակներում գործարար շրջանակների ներկայացուցիչները, պետական պաշտոնյաները, Ադրբեջանի և Ռուսաստանի խորհրդարանների պատգամավորները հնարավորություն կստանան դեմառդեմ քննարկել համատեղ իրականացվող նախագծերը, ինչպես նաև համագործակցության խորացումը արդյունաբերության, զբոսաշրջության, գյուղատնտեսության ոլորտներում:  

«Մոտ ժամանակներս ակնկալվում է Ադրբեջանում դեղագործական գործարանի, ինչպես նաև ավտոմոբիլային գործարանի բացումը, որտեղ արտադրվելու են փոքր բեռնատար ավտոմեքենաներ: Գնալով մեծանում է Ռուսաստան պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալները: Ադրբեջանից արտահանվում է նուռ, արմավ և այլն: Մենք տեսնում ենք, որ երկու երկրների միջև առևտրային հարաբերությունները դինամիկ զարգանում են»,-ասել է տնտեսագետ Ֆուադ Ալիզադեն:  

Փորձագետները վստահ են, որ միջտարածաշրջանային ֆորումը անհրաժեշտ հարթակ է երկու երկրների միջև առկա տնտեսական հարաբերությունների դինամիկայի պահպանման համար:

«Սովորաբար ֆորումը ընկալվում է որպես միջոցառում, որտեղ կնքվում են պայմանագրեր: Սակայն, իրականում ֆորումն առաջին հերթին արտացոլում է արդեն ձեռք բերված համաձայնագրերը: Այս առումով 10-րդ ֆորումի անցկացումը խոսում է ամուր առևտրային կապերի առկայության մասին: Կարծում եմ սա հոյակապ է, որովհետև ելնելով ստորագրված փաստաթղթերից կարելի է ասել, որ առնվազն առաջիկա  20 տարիներին կողմերը շարունակելու են սերտ համագործակցությունը»,-ասել է ՆՀԻ քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Վասիլի Կոլտաշովը:   

Ադրբեջանական պատվիրակության Մոսկվա այցի շրջանակներում տեղի ունեցած կարևոր իրադարձություններից մեկն էլ Մոսկվայի Ժողովրդական տնտեսության ձեռքբերումների ցուցահանդեսում «Ադրբեջան» տաղավարի բացումն էր: Ադրբեջանցի ճարտարապետներ Սադըխ Դադաշևի և Միքայիլ Հուսեյնովի կողմից նախագծված այս տաղավարը բացվել էր դեռ 1939 թվականին:  1964 թվականին այն վերափոխվեց Հաշվիչ տեխնիկայի ցուցահանդեսի, իսկ ավելի ուշ՝ դարձավ առևտրի կենտրոն: Հարթակը Ադրբեջանին վերադարձվեց միայն 2014 թվականին: Հիմնանորոգումից հետո ադրբեջանական տաղավարը դարձավ Ժողովրդական տնտեսության ձեռքբերումների ցուցահանդեսի Ամենագեղեցիկ տաղավարներից մեկը: Տաղավարի բացումը նախատեսված է նոյեմբերի 23-ին:


Create Account



Log In Your Account