Nov 22 2019 15:51
Banovsha Shahaliyeva
Views: 28

Մոսկվայում մեկնարկել է ռուս-ադրբեջանական միջտարածաշրջանային 2-օրյա ֆորումը, որը կոչված է աջակցել երկու երկրների միջև առկա տնտեսական հարաբերությունների դրական դինամիկային: Իսկ նոյեմբերի 23-ին ֆորում կայցելի Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան: Շաբաթ օրն էլ տեղի կունենա Մոսկվայի Ժողովրդական տնտեսության ձեռքբերումների ցուցահանդեսում «Ադրբեջան» տաղավարի բացումը: Ավելի վաղ պաշտոնական այցի շրջանակներում Մեհրիբան Ալիևան մի շարք պաշտոնական հանդիպումներ է անցկացրել:       

«Մեր երկրներին կապում են բարեկամության և բարիդրացիության ամուր, բազմադարյա ավանդույթները: Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների քաղաքական կամքի, ինչպես նաև կողմերի համատեղ ջանքերի շնորհիվ՝ մեր հարաբերություններն այսօր բնութագրվում են որպես ռազմավարական գործընկերություն: Առկա է ակտիվ քաղաքական երկխոսություն: Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահները պարբերաբար հանդիպում են, և այդ հանդիպումները մեծ ազդակ են հաղորդում հարաբերությունների զարգացմանը բոլոր ոլորտներում»,-ասել է Մեհրիբան Ալիևան:


Create Account



Log In Your Account