Nov 22 2019 15:57
Banovsha Shahaliyeva
Views: 39

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել է Սումգայիթի պետական դրամատիկական թատրոնում տեղի ունեցած միջոցառմանը, որը նվիրված էր քաղաքի հիմնադրման 70-ամյակին: Երկրի ղեկավարը նշել է, որ այսօր Սումգայիթը ժամանակակից, արագ տեմպերով զարգացող, օրեցօր բարեկարգվող քաղաք է,  որն ունի արդյունաբերական մեծ ներուժ: Խոսելով քաղաքի պատմության մասին՝ Իլհամ Ալիևը անդրադարձել է հայ-ադրբեջանական հակամարտության համար նախադրյալների ստեղծմանը: 

«Սումգայիթի դեպքերը հայ ազգայնամոլների կողմից ձեռնարկված սադրանք էր: Մենք պետք է բաց խոսենք այդ մասին, որովհետև արդեն երկար տարիներ է հայ ազգայնամոլները փորձում են սևացնել, վարկաբեկել Սումգայիթը: Դրանք անհիմն են և անհեթեթ: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Սումգայիթի դեպքերը կազմակերպվել են հայ ազգայնամոլների և իրականացվել հայկական ջոկատների կողմից: Մենք բոլորս գիտենք, որ նրանք ազգությամբ հայ էին, Գրիգորյանը և նրա գլխավորած ավազակախումբը սպանել էր շուրջ 10 հայի: Գործը քննում էր Մոսկվայից եկած քննչական խումբը: Վկաների ցուցմունքները ապացուցեցին, որ հենց Գրիգորյանն է սպանել Սումգայիթի հայ բնակիչներին»,-ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:  

Երկրի ղեկավարը նշել է, որ Էդուարդ Գրիգորյանին պատիժը կրելու համար ուղարկեցին Հայաստան, որտեղ նրան ազատ արձակեցին: Որովհետև նա կատարել էր հայ ազգայնամոլների պատվերը: Սումգայիթի դեպքերը օգտագործվեցին Ադրբեջանի անունը վարկաբեկելու համար:  Նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ այսօրվա իրողությունները ճիշտ վերլուծելու համար կարևոր է ուսումնասիրել պատմության ամեն մի էջը:

 


Create Account



Log In Your Account