Nov 22 2019 16:02
Banovsha Shahaliyeva
Views: 361

Ինքնամեկուսացված Հայաստանի վիճակը գնալով վատանում է՝ աղքատները ավելի են աղքատանում, գործազուրկների թիվը ավելանում է, գներն էլ օրեցօր  աճում են: Մարդիկ ամեն օր արթնանում են և տեսնում են, որ ինչ որ մի բան թանկացել է: Ըստ հայկական լրատվամիջոցների թանկացումներ են սպասվում նաև 2020 թվականին:

«2020 թ. հունվարի 1-ի թանկացումներին կարող է հաջորդել գնաճի 2-րդ ալիքը, այն արդեն կապված է գազի գնի բարձրացման հետ, որն էլ շղթայաբար կազդի մյուս ապրանքների վրա»-գրում է «Փաստ»-ը:

Չնայած կառավարության հավաստիացումներին, թե տնտեսության զարգացման դինամիկան պահպանվելու է նաև 2020 թվականին, իրականում բոլորիս համար էլ պարզ է, որ տնտեսության համար հաջորդ տարին ռիսկային է լինելու։ Նախ՝ 2020 թվականի հունվարի 1-ից երրորդ երկրներից ներմուծվող գրեթե բոլոր ապրանքատեսակների վրա սկսում են տարածվել ԵԱՏՄ մաքսային դրույքաչափերն ամբողջությամբ։ Եվ 2020 թվականի հունվարի 1-ից թվով 699 ապրանքատեսակի մաքսային դրույքաչափերի ավելացման արդյունքում այդ ապրանքների գներն աճելու են։

Սակայն գնաճի սպասումները սրանով չեն ավարտվում, քանի որ ըստ կանխատեսումների՝ կարող է տեղի ունենալ թանկացումների և գնաճի երկրորդ ալիքը, որն արդեն կապված է այլ կարևորագույն խնդրի՝ գազի գնի թանկացման հետ։ Գազի թանկացումը շղթայական ձևով իր հետ բերելու է բազմաթիվ ապրանքների թանկացման։ Իրավիճակը կարող է ավելի բարդանալ, եթե գազը թանկանա նաև գազալցակայաններում, և քանի որ Հայաստանում գործող փոխադրամիջոցների մեծ մասն աշխատում է գազով, ապա սա բերելու է նաև փոխադրման ծախսերի ավելացման։ Իսկ այս ամենը չի կարող իր բացասական հետևանքները չունենալ տնտեսության մեջ, էլ չասենք, որ կարող է հիմքեր ստեղծել սոցիալական ընդվզումների համար,- եզրափակում է «Փաստ»-ը:

Նշենք, որ 5-րդ ալիքի եթերում տնտեսագետ Հրանտ Բագրատյանը  անդրադարձել է 2020 թվականի բյուջեի նախագծին նշելով, որ 2020թ․ գոնե մի դրամ ստվերային տնտեսություն չի բացահայտվելու։

«Աճ չի նախատեսվում: 2020 թվականին գոնե մի դրամ ստվերային տնտեսություն չի բացահայտվելու: Տոկոսով ինքը թոշակա ավելացնում, այսինքն 5 տոկոս արդեն ավելացելա, ծախսվելա»:

Բագրատյանը խոսել է նաև Հայաստանում գների թանկացման և արտագաղթի մասին, նշելով, որ ինը ամսվա ընթացքում երկրից 72 հազար մարդ է մեկնել.

«Ես վախենում եմ, որ արտագաղթը կրկնապատկվել  է: 2016-ին մինուս 45 հազար է, ինը ամսում: Ես կարող եմ խիստ ասեմ, պարոն Փաշինյան ինը ամսում ունենք մինուս 72»:          

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի Հայաստանի վարչապետ դառնալուց հետո երկրում իրավիճակն էլ ավելի է վատացել՝ կրճատվել են նախարարությունների թիվը, փակվել են մի շարք աշխատատեղեր՝ գործազուրկ դարձնելով 1000-ավոր մարդկանց: Փաշինյանի վարած կործանարար քաղաքականության պատճառով երկրի քաղաքացիները այսօր էլ մի կերպ գոյատևում են:


Create Account



Log In Your Account