Nov 26 2019 11:22
Banovsha Shahaliyeva
Views: 326

Ադրբեջանի գլխավոր խնդիրներից մեկը՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ապահովումն է: Այս մասին Անվտանգության հարցերի կիրառման ժնևյան կենտրոնին տված հարցազրույցում ասել է՝ նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը: Խոսելով տարածաշրջանային սպառնալիքների մասին, նա տեղեկացրել է՝ Ադրբեջանի դեմ Հայաստանի ռազմական ագրեսիայի, օկուպացված տարածքներում Ադրբեջանի քաղաքացիական բնակչության էթնիկ մաքրազտման մասին, նշել է հակամարտության կարգավորման ուղիները:

«Ավելի քան 25 տարի է ադրբեջանական հողերի 20%-ը գտնվում է Հայաստանի զինված ուժերի օկուպացման տակ: Մեկ միլիոն ադրբեջանցիներ դարձել են  փախստականներ ​​և հարկադիր վերաբնակներ: Խոսելով ժամանակակից միջազգային հարաբերությունների համակարգի մասին, ուզում եմ ընդգծել՝ օրենքի գերակայության կարևորությունը և հարգանքը միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների նկատմամբ: Հակամարտության կարգավորման  համար հայկական զորքերը պետք է դուրս բերվեն Ադրբեջանի օկուպացված տարածքներից, ինչպես դա պահանջում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը»,-ասել է Հիքմեթ Հաջիևը:

Հիքմեթ Հաջիևը նշել է նաև՝Ադրբեջանի արտաքին քաղաքականության օրակարգում դրված՝ հարևան երկրների և աշխարհի երկրների հետ փոխշահավետ համագործակցության և միջազգային կազմակերպությունների շրջանակներում բազմակողմ դիվանագիտության զարգացման անհրաժեշտությունը: Նախագահի աշխատակազմի ղեկավարը  տեղեկացրել է երկրի նախաձեռնությունը հանդիսացող՝ «Բաքվի գործընթացի» մասին:

 

 


Create Account



Log In Your Account