Nov 26 2019 13:30
Banovsha Shahaliyeva
Views: 350

Ադրբեջանական հողերի օկուպացիան և դրանց միացնելը Հայաստանին.   այսպիսին էր պաշտոնական Երևանի նախասկզբնական նպատակը: Դեռ 80-ականների վերջին հայկական կողմը՝ երրորդ ուժերի օգնությամբ, Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը Ադրբեջանից տարանջատելու վերաբերյալ մի շարք անօրինական որոշումներ կայացրեց: Անջատողականները համաշխարհային հանրության աչքի առջև փորձեցին դա ներկայացնել,  որպես այսպես կոչված պայքար անկախության համար: Այն դեպքում, երբ հայերը երբեք ճնշման չեն ենթարկվել  ադրբեջանական հողում:

«Ադրբեջանը երբեք սոցիալական, տնտեսական կամ մշակութային պլանում   սահմանափակումներ չի դրել ԼՂԻՄ-ի հայերի համար: Նրանք ունեին սեփական հեռուստատեսություն, ռադիո և ուսումնական հաստատություններ: Հայերեն լեզվով սովորելու հնարավորություն կար:  Լաչինի միջանցքի շնորհիվ նրանք այցելում էին  Հայաստան: Սոցիալ-տնտեսական ցուցանիշների առումով ԼՂԻՄ-ը առաջ էր անցել  ԽՍՀՄ-ի մյուս ինքնավար մարզերից,  իսկ բնակչությունը, ներառյալ հայերը  ապահովված  էր բարձր կենսամակարդակով»,-ասել է ԱՀ ԼՂ մարզի ադրբեջանական համայնքի փոխնախագահ Էլչին Ահմեդովը:

«Ոչ ոք չէր պատկերացնում, որ իրավիճակը նման թափ է առնելու: Ողջ պատմության ընթացքում մենք հայերի հանդեպ  հարգանքով ենք վերաբերվել, որպես հարազատների: Նրանցից շատերը բարձր պաշտոններ էին զբաղեցնում: Մենք նրանց, չէինք ընդունում որպես օտարի: Խորհրդային գաղափարախոսության համաձայն՝ մենք եղբայրներ և ընկերներ էինք»,-նշել է պատմաբան   Դունարյա Աբդուլռահմանովան:

Սակայն  հայ ազգայնամոլները որոշեցին կյանքի կոչել  իրենց դավադիր  պլանները: Այդ նպատակով հայկական կողմը որոշեց դիմել այլ մեթոդի, որը նրանք արդեն փորձարկել էին  պատմության ընթացքում` ահաբեկչություն  Ադրբեջանի խաղաղ բնակչության դեմ: Այն ժամանակ էլ  սկսվեց հայրենի հողերից ադրբեջանցիների վտարման առաջին փուլը:

«1988 թվականի  փետրվարի 19-ին Երևանում հայերը սկսեցին՝  «Հայաստանը պետք է մաքրվի թուրքերից», «Հայաստանում պետք է ապրեն միայն հայերը» կարգախոսներով բողոքի ցույցեր անցկացնել:  Այս ամենն էլ ավելի սրեց իրավիճակը: ՝  Ադրբեջանից անջատվելու մասին՝ ԼՂԻՄ-ի մարզային  խորհրդի կայացրած անօրինական որոշումը դժգոհություն է առաջացրել Ղարաբաղի խաղաղ բնակչության շրջանում, մասնավորապես  Խանքենդիում (այն ժամանակվա Ստեփանակերտում):  Ասկերանի մոտակայքում հայ զինյալները  փակեցին բողոքող  ադրբեջանցիների ճանապարհը: Հայ հրոսակախմբերի հետ բախման արդյունքում սպանվեցին երկու ադրբեջանցիներ:  Ադրբեջանական ժողովրդի համբերության բաժակն արդեն  լցվել էր, սակայն    խորհրդային իշխանությունը ամեն ինչ արեց բողոքները ճնշելու համար»,-ասել է պատմաբան   Դունարյա Աբդուլռահմանովան:

Հարազատ հողերից   ադրբեջանցիներին վտարելուց հետո օկուպացված  տարածքներում ապօրինի հանրաքվե անցկացվեց, որի արդյունքներով անջատողականները հռչակեցին՝ այսպես կոչված անկախության մասին:

«Հարկ է նշել, թե ինչպես էին այն ժամանակ խախտվում Խորհրդային Միության օրենքները, այդ թվում  ԽՍՀՄ սահմանադրությունը և միջազգային իրավունքը: Ինչու 1991 թվականի օգոստոսի 30-ին Ադրբեջանի Գերագույն խորհուրդը դիտարկում էր  Ադրբեջանի ինքնիշխանության վերականգնման մասին ակտը, այսինքն  դեռ քննարկում էր այն, իսկ ԽՍՀՄ օրենքի համաձայն, միութենական հանրապետությունը ԽՍՀՄկազմից դուրս գալու  դեպքում,   այս  հարցը  վեց ամսվա ընթացքում  բարձր մակարդակով քննարկվում է Կրեմլում և միայն դրանից հետո տրվում է դրական կամ բացասական պատասխան, այսինքն  վեց ամիս է հատկացվում  այդ քննարկմանը: Սակայն, չնայած դրան մոտ  մի քանի օր անց՝ սեպտեմբերի սկզբին, հայտարարվեց  այսպես կոչված Լեռնային Ղարաբաղի հանրապետության անկախության հռչակման  մասին»,-ասել է Կովկասի պատմության կենտրոնի տնօրեն Ռիզվան Հուսեյնովը:  

Պատմաբանները նշում են, որ ԽՍՀՄ-ի սահմանադրության համաձայն, ինքնավար մարզերը  իրավունք չունեին դուրս  գալ Խորհրդային Հանրապետությունների կազմից:  

«ԽՍՀՄ-ի բարձրագույն ղեկավարությունը և քաղբյուրոյի ներկայացուցիչները հրահրում էին հայկական կողմին: Այլապես,  ղարաբաղյան անջատողականները չէին կարող մի քանի անգամ խախտել ԽՍՀՄ-ի սահմանադրության  տարբեր կետերը և անօրինական կերպով հայտարարել՝ ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասին, այսինքն  անհնար է այս իրադարձությունները մեկուսացված համարել հայ անջատողականության բարձրաստիճան հովանավորներից, որոնք այն ժամանակ գտնվում էին ԽՍՀՄ Քաղբյուրոյում»,-ասել է Կովկասի պատմության կենտրոնի տնօրեն Ռիզվան Հուսեյնովը:

«Զինված ուժեր ուղարկվեցին Լեռնային Ղարաբաղ, որոնց թվում կային հայկական ահաբեկչական կազմակերպությունների անդամներ, ինչպես նաև 366-րդ մոտոհրաձգային գնդի զինծառայողներ: Սկսվեց ադրբեջանական տարածքների օկուպացիան»,-ասել է ԱՀ ԼՂ մարզի ադրբեջանական համայնքի փոխնախագահ Էլչին Ահմեդովը:

1991 թվականի նոյեմբերի 26-ին Ադրբեջանի Հանրապետության Գերագույն խորհուրդը՝ «Ադրբեջանի Հանրապետության Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի լուծարման» մասին օրենք  ընդունեց:

«Միայն նոյեմբերի 20-ին՝ Գարաքենդի մոտակայքում  տեղի ունեցած ողբերգական ահաբեկչությունից հետո, երբ ոչնչացվեց ուղղաթիռը, որի մեջ  գտնվում  էր  Ադրբեջանի կառավարության վերնախավը,  այդ թվում նաև Ռուսաստանից և Ղազախստանից խաղաղապահներ, պարզ դարձավ, որ այդ հակամարտությունը դժվար է լուծել  խաղաղ ճանապարհով: Արդեն 1991 թվականի նոյեմբերի 26-ին, Ադրբեջանը բարձր մակարդակով որոշում ընդունեց՝  ԼՂԻՄ-ի լուծարման մասին:  Կարծում եմ, որ դա պետք է ավելի վաղ արվեր»,-նշել է Կովկասի պատմության կենտրոնի տնօրեն Ռիզվան Հուսեյնովը:

Ղարաբաղում տեղի ունեցած լայնամասշտաբ ռազմական գործողությունների արդյունքում օկուպացվել են  Ադրբեջանի 20%  տարածքները՝ ներառյալ   Լեռնային Ղարաբաղի մարզը և նրան հարակից 7 շրջանները: Հայկական կողմն այդ տարածքներն օգտագործում է, որպես այսպես կոչված անվտանգության գոտի: Ադրբեջանի օկուպացված տարածքներից հայկական զորքերի անհապաղ և անվերապահ դուսր բերումը պահանջող  միջազգային կառույցների ընդունած որոշումները մինչ այսօր անտեսվում են Երևանում: Ավելի քան 20 տարի է  հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները շարունակվում են: Սակայն նկատի  առնելով Հայաստանի իշխանությունների վարած  ագրեսոր քաղաքականությունը, դրանք դեռևս անարդյունք են:


Create Account



Log In Your Account