Nov 27 2019 12:43
Banovsha Shahaliyeva
Views: 314

Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի այցը Մոսկվա կարևոր դեր  է խաղացել  ադրբեջանա-ռուսական հարաբերությունների ամրապնդման գործում: Նման կարծիքին է Ադրբեջանում  ռուսական  համայնքի ղեկավար Միխաիլ Զաբելինը: Նա նշել է,  որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ակնհայտ դրսևորել է  իր բարձր և հարգալից վերաբերմունքը Ադրբեջանի առաջին փոխնախագահի հանդեպ: Մեհրիբան Ալիևայի այցը Մոսկվա հագեցված էր  նշանակալից իրադարձություններով: Դրանցից մեկը ռուս-ադրբեջանական X միջտարածաշրջանային ֆորումն էր՝ մեր երկրի նախարարների մասնակցությամբ, որոնք մի շարք կարևոր և երկկողմ հանդիպումներ են  անցկացրել Մոսկվայում: Ֆորումն իր ավանդն է ներդրել ադրբեջանա-ռուսական հարաբերությունների մեջ և որոշել է  ապագայի հեռանկարները: Անցյալ տարի ապրանքաշրջանառության  աճը կազմել է 18 տոկոս,  իսկ այս տարի ակնկալվում է՝ 25-26 տոկոսի մակարդակով: Ռուսաստանում նույնպես  բարձր  են գնահատել՝ երկրում ռուսաց լեզվի պահպանման նկատմամբ Ադրբեջանի ղեկավարության ուշադիր վերաբերմունքը:  

«Նախագահ Իլհամ Ալիևը միշտ ընդգծել է  ռուսաց լեզվի կարևորությունը, դրա ուսումնասիրումը, դրա ազդեցությունը գործունեության տարբեր ոլորտների վրա՝ բիզնեսից սկսած մինչև հումանիտար բնագավառները: Դրա համար էլ  Պուտինը շատ լավ է հասկանում  դա և բարձր է գնահատում մեր ղեկավարության գործունեությունը»,-ասել է Ադրբեջանի ռուսական համայնքի ղեկավար Միխաիլ Զաբելինը:

Այս օրերին ռուսական և ադրբեջանական կողմերը շատ են խոսել՝  Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի ընդհանուր հիշատակի, պետությունների ներդրած ավանդի և պատմությունը վերարտագրելու փորձերի դեմ պայքարի կարևորության մասին: Ադրբեջանից հարյուր հազարավոր մարդիկ  են մեկնել ռազմաճակատ: Առանց Բաքվի նավթի՝  անհնար էր մեծ հաղթանակի հասնել:   Ադրբեջանը ռազմաճակատ էր ուղարկել  երկրում արդյունահանվող նավթի ավելի քան 70 տոկոսը, շարժիչային յուղերի 90 տոկոսը, բենզինի 80 տոկոսը:

«Ամենակարևորն այն է, որ Իլհամ Ալիևը   շատ կարևոր թեմա է   բարձրացրել՝  դիմակայել այն երկրներին, այն առաջնորդներին, որոնք փորձում են հերոսացնել  նացիզմը և ֆաշիզմը:  Դա շատ կարևոր է, և ես կարծում եմ, որ այն հավանության է արժանացել  բոլոր պետությունների ղեկավարների կողմից, և այն երկրների ժողովուրդների կողմից, որոնք  մասնակցել են Հայրենական մեծ պատերազմի հաղթանակին»,-նշել է Ադրբեջանի ռուսական համայնքի ղեկավար Միխաիլ Զաբելինը:

Փոխադարձ այցերի ինտենսիվությունը խոսում է այն մասին,   որ Ադրբեջանն ու Ռուսաստանը վստահում են միմյանց, և երկրների միջև երկկողմ հարաբերությունները տարեցտարի  ուժեղանում են,-  ընդգծել է  Միխաիլ Զաբելինը:


Create Account



Log In Your Account