Nov 28 2019 11:24
Banovsha Shahaliyeva
Views: 305

Տեղեկատվությունն այն մասին, որ իբր ռուսական ORSIS ընկերությունը Հայաստանի  պաշտպանության նախարարությունից պահանջել է մենաշնորհ ունենալ հրազենային զենքի շուկայում՝ հանրապետությունում փամփուշտի գործարանի կառուցման դիմաց, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Վլադիմիր Զլոբինը. «Վերջերս հայկական մամուլում մենք բախվեցինք այս հարցի վերաբերյալ չարաշահման խնդրի հետ. իբր ներդրումների դիմաց, մենք պահանջել ենք մենաշնորհային դիրքեր՝ տեղական հրազենային զենքի շուկայում: Սա բացարձակապես անհիմն է, հայկական կողմի հետ մեր բոլոր հանդիպումները ամրագրված են արձանագրությամբ և նամակներով, մենք երբեք մենիշխանություն չենք պահանջել», - ասել է Զլոբինը: Միևնույն ժամանակ, ORSIS-ի գլխավոր տնօրենը նշել է, որ եթե ներդրողը ներդրումներ է կատարում արդյունաբերության այնպիսի ճյուղում, որը «դե ֆակտո բացակայում է» երկրում, նա իրավունք ունի իր համար  խնդրել «որոշակի նախապատվություններ»: Ավելի վաղ հայկական ԶԼՄ-ները տեղեկատվություն էին տարածել, ըստ որի՝ ռուսական ORSIS զինագործական ընկերությունը առաջարկել է Հայաստանում կառուցել սեփական փամփուշտի արտադրության գործարան՝ ռուսական ներդրումներով: Դրա համար ռուսական ընկերությունը, իբր, Հայաստանի  պաշտպանպւթյան նախարարությունից պահանջել է 10 տարվա մենաշնորհ և մերժվել է: Հիշեցնենք, որ ORSIS ռուսական ընկերության և Հայաստանի  պաշտպանության նախարարության միջև սկանդալ է ծագել այս տարվա օգոստոսին՝ Հայաստանի պաշտպանական գերատեսչության կողմից ORSIS-ին դիպուկահար հրացաններ մատակարարելու  մրցույթը տապալելուց հետո: Արդյունքում, Հայաստանում քրեական գործ է հարուցվել՝ «Անփույթ վերաբերմունք ծառայության նկատմամբ» հոդվածով:

 


Create Account



Log In Your Account