Nov 28 2019 14:38
Banovsha Shahaliyeva
Views: 364

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կործանարար ու անհեռատես քաղաքականությունը երկիրը հասցրել է անդունդի եզրին: Իշխանափոխությունը չտվեց այն, ինչին սպասում էին այսպես կոչված թավշյա հեղափոխության օրերին փողոց դուրս եկած, Փաշինյանին վարչապետի աթոռին հասցրած քաղաքացիները։ Կառավարությունը ոչ մի կերպ չի կարողանում առաջ մղել խոստացված բարեփոխումները։ Ժամանակն անցնում է, իսկ գործընթացները տեղից չեն շարժվում։ Երկրում նոր աշխատատեղեր չեն բացվում, չի բարձրանում թոշակն ու աշխատավարձը, չի նվազում աղքատների, գործազուրկների ու արտագաղթողների թիվը, ընդհակառակը երկրից մեկնողների թիվն օրեցօր շատանում է:

Հոգնած ու հուսահատված երկրի քաղաքացիները, քաղաքական գործիչներն ու լրագրողները անդադար քննադատում են Նիկոլ Փաշինյանին ու նրա կառավարությանը: ՕՐՕ դաշինքի մամուլի քարտուղար Արեգնազ Մանուկյանը ֆեյսբոուքյան իր էջում քննադատելով Նիկոլ Փաշինյանին ու նրա տիկնոջը՝  Աննա Հակոբյանին գրել է.

«Խորհրդարանական կառավարման համակարգը առաջին տիկնոջ կարգավիճակ չի նախատեսել, բայց նա առաջին տիկին ինքնահռչակվեց խորհրդարանական պետության մեջ ու անցավ գործի: Նա միանգամից «մեյդան» դուրս եկավ ու քանի որ հումանիտար կրթություն էր ստացել, ուստի լեզվանի էր ու մեջընկած։ Աղքատությունը հաղթահարելու հզոր ձգտում ունեին ինքն ու ամուսինը։ Ու հաղթահարեցին՝ անցնելով դիակների, ավերածությունների ու շրջապատի վրայով։ Նրա ամուսինը հեղափոխական դուրս եկավ։ Պետությունն էլ ղեկավարում էր հեղափոխական մեթոդներով։ Թե ինչ էր ուզում, ոչ մեկ, այդ թվում՝ ինքը, չէր հասկանում։ Ամուսինը պետական կառավարման հարցերում դիլետանտ էր ու ամբոխավար։ Պոպուլիստ էր և անվերջ խոսում էր, ավելի ճիշտ՝ դատարկաբանությամբ զբաղվում։ Նա ամուսնուց ոչ պակաս պոպուլիստ էր ու ոչ պակաս էր երևում էկրաններին։ Նա ամբիցիոզ էր, ագահ, չտես ու գեղցիական հակումներով։ Ասում էին, որ նա ամուսնու որոշումների վրա ուներ ամենամեծ ազդեցությունը։ Խառնվում էր կադրային հարցերում ու ֆինանսական թեմաներում։ Անգամ բանակ էր մտնում։ Նա ուղեկցում էր ամուսնուն արտասահմանյան շրջագայություններում ու հաճախ նաև ինքն էր պետության հաշվին միայնակ շրջագայում՝ պետության ղեկավարից ոչ պակաս «ռազմախով»։ Նա չէր տեսել պատից կախ ու տեսավ՝ վզից կախ։ Ամեն օր հանրության աչքերին էր երևում թանկարժեք, բայց անճաշակ հագուստով։ Անսահման սեր ուներ փողի նկատմամբ, ու ասում էին, որ կադրային հարցերում միջամտում էր ոչ առանց «մաղարիչի»։ Ասում էին նաև, որ խոշոր «ցեխավիկները» մուծվում էին նրա «սև» հիմնադրամին, որպեսզի կարողանան շարունակեն փող աշխատել։ Երջանիկ ժողովուրդը սկզբում նրան շատ սիրեց։ Հիացած էին նաև նրա ամուսնով, քանզի այդ դեմագոգ ղեկավարի լեզվի տակ ոսկոր չկար, ամբախ–զամբախ դուրս էր տալիս ու խոստանում նոր երկիր կառուցել։ Ժամանակի ընթացքում, սակայն, բոլորը տեսան, որ բացի դատարկ խոսքերից՝ նրա ամուսինն այլ բանի ունակ չէ։ Խոստացած «տնտեսական հեղափոխությունը» հակառակ նշանով էր իրականացվում։ Մարդկանց կյանքը չէր բարելավվում ու դեռ մի բան էլ վատանում էր։ Տեսնելով, որ երկրի ներսում ոչինչ չի ստացվում՝ նրա ամուսինը գնաց արտաքին զիջումների, ու իրեն լավ էր զգում, որ դրսում իր ուսին թփթփացնում էին ու ողջունում հին կաղապարներից ազատվելը։ Նա պետության դեմ քայլեր արեց աթոռը պահելու համար։ Դա բացահայտ դավաճանություն էր։ Անգրագիտության, ագահության, իշխանամոլության ու պոպուլիզմի հետևանք հանդիսացող դավաճանություն։ Ամուսիններով ի վերջո տարան պետությունը փլուզման,- եզրափակել է Արեգնազ Մանուկյանը:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը բաղձալի իշխանության հասնելուց հետո այսօր ամեն ինչ անում է այն պահպանելու համար: Կառավարությունը ոչ մի կերպ չի կարողանում առաջ մղել խոստացված բարեփոխումները։ Ժամանակն անցնում է, իսկ գործընթացները տեղից չեն շարժվում։ Աճել է գործազուրկների աղքատների թիվը, գներն էլ օրեցօր բարձրանում  են: 2020 թվականի հունվարին, կապված ԵԱՏՄ կանոնակարգերի հետ, սպասվում է գնաճ շուրջ 700 անուն ապրանքի մասով։ yerevan.today-ը հերթական հարցում է անցկացրել Երևանի փողոցներում պարզելու, թե ինչպե՞ս են քաղաքացիները վերաբերում գնաճին.

ԿԻՆ. «Շատ վատ, ինչիա թանկանում, մարդիկ փող չունեն, ավելի վատացելա մարդկանց վիճակը, ավելիա թանկանում»:

ՏՂԱՄԱՐԴ . «Ամեն ինչ թանկանումա: մարդը աշխատավարձ չի ստանում, նորմալ թոշակ չի ստանում, ինչ պետքա անի: Ես էլ թոշակառու մարդ եմ:

Կին.« Ով կուրախանա թանկանալու համար: Ապրանքների գինը բարձրացել է: Դժվարա, երկու կոպեկ ավելացնում են, մնացածը թանկացնում: Հաց ուտես, բժշկի տաս: Ցանկալի չի, որ թանկանան: Դե դժվարա ինչ անենք: Պիտի փորձենք հարմարվենք»:

Տղամարդ .«Լավ կլներ, որ էժանանար, չի բավարարում: Թանկացումները միշտ էլ բացասական են անդրադառնում ազգաբնակչության ապրելակերպի վրա»:


Create Account



Log In Your Account