Nov 30 2019 12:26
Banovsha Shahaliyeva
Views: 430

Հայաստանում ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սուր ներքաղաքական պայքարը շարունակվում է: Երկրի նոր իշխանությունների կործանարար քաղաքականությունից, անտարբերությունից, ստից ու խաբեությունից հոգնած ու հիասթափված քաղաքական գործիչներն ու լրատվամիջոցները շարունակում են սուր քննադատության ենթարկել Փաշինյանին:

 «Ժողովրդի» վարչապետը որոշել է նոր հարկատեսակ կիրառել՝ առողջության հարկ։ Նիկոլ Փաշինյանի ստորգրությամբ նախագիծն արդեն տեղադրված է արդարադատության նախարարության պաշտոնական կայք էջում։ Ավելին, իշխանական ֆեյքերի «ֆաբրիկան» արդեն ապահովել է այդ նախագծին կողմ քվեարկողների գերակշռությունը դեմ քվերակողների նկատմամբ,- գրում է yerevan.today-ը, շարունակելով –

-«Նոր հարկատեսակը նախատեսվում է կյանքի կոչել 2021 թվականից։ Բոլոր աշխատող քաղաքացիները այդ թվականից պարտավոր են լինելու վճարել իրենց ստացած եկամտի կամ աշխատավարձի 6 տոկոսը՝ բնակչության համընդհանուր ապահովագրությունն ապահովելու համար։ Այսինքն, ավելի պարզ ասած՝ աշխատող քաղաքացիները պետք է վճարեն չաշխատողների առողջապահական ծախսերը։ Զարմանալ պետք չի, սա Նիկոլ Փաշինյանի կառավարության որդեգրած մոտեցումն է՝ մեկի հաշվին մյուսին լավություն անել։ Ասենք՝ կրճատել 10000 ուսուցիչների կամ պետական համակարգի ծառայողների և այդ գումարներն ուղղել մյուսների աշխատավարձերի ինչ-որ չափով բարձրացմանը։ Կամ կրկնակի ավելացնել միայն նախարարների, փոխնախարարների աշխատավարձերը մեր բոլորիս հաշվին, իսկ մյուս բարձրաստիճան պաշտոնյաներին էլ աստղաբաշխական պարգևատրումներ բաշխել՝ դարձյալ մեր՝ հարկատուներիս հաշվին։

Հետո yerevan.today-ը շարունակում է՝  «Ներկայացված նախագծի, այս հարկատեսակը նախատեսվում է կիրառել, երբ պետական բյուջեի եկամուտները 2021 թ․-ին կազմեն 2 տրլն դրամ, իսկ համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ)՝ 7,6 տրլն դրամ։ Հիմա տեսնենք, թե որքանո՞վ է դա իրատեսական և ի՞նչ հեքիաթներով է մարդկանց շարունակում կերակրել Նիկոլ Փաշինյանի կառավարությունը։ 2018 թ․-ին Հայաստանի ՀՆԱ-ն կազմել է մոտ 6 տրլն դրամ։ Եթե այս տարի տնտեսական աճը գոնե վիճկոմի պատկերածով լինի 7 տոկոս, ինչպես հրահանգել է Փաշինյանը և եթե անգամ 2020-2021 թվականներին ինչ-որ հրաշքով դարձյալ տնտեսական աճը կազմի 7-ական տոկոս, ապա 2021 թվականին համախառն ներքին արդյունքը մոտ 400 մլրդ դրամով պակաս կլինեն նախագծում նշված 7,6 տրլն դրամից։ Նույնն է պատկերը նաև պետական բյուջեի եկամուտների դեպքում։ Եթե եկող տարի դրանք կազմեն 1 տրլն 697 մլրդ դրամ, ինչպես նախատեսված է բյուջե 2020-ի նախագծում, այդ ի՞նչ հեքիաթային թռիչքով են հաջորդ տարի՝ 2021թ․-ին ավելանալու ավելի քան 300 մլրդ դրամով։

Վերոնշյալ երկու ցուցանիշները բավարար են պատկերացնելու համար, որ ապահովագրական բյուջեի պակասուրդը, որը պետք է ծածկվի մեր վճարած 6 տոկոս առողջապահական հարկի գումարով շատ ավելի քիչ կլինի, քան դարձյալ նույն նախագծում կանխատեսվող մոտ 123 մլրդ դրամը։ Ի՞նչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ հարկատեսակի դրույքաչափը 6 տոկոսի փոխարեն ավելի մեծ պետք է լինի, որպեսզի ստացվող գումարներով հնարավոր լինի ապահովել նաև չաշխատող բնակչության առողջապահության ապահովագրությունը։ Այսինքն, ավելի պարզ ասած, աշխատող մարդկանց աշխատավարձից կամ եկամտից ավելի մեծ մաս են «կլպելու» քան նախատեսված 6 տոկոսն է։

Այսպես, թե այնպես մեկ տարի անց կունենանք նոր հարկատեսակ, որը, ի տարբերություն կուտակային վճարների, չի ուղղվելու այն վճարողների անձնական հաշվին։ Եթե իհարկե, Նիկոլ Փաշինյանը հերթական բեմադրությանը չներկայացնի՝ տեսախցիկների առջեւ զայրույթով պահանջելով չեղարկել կամ լրամշակել այս նախագիծը, «մոռանալով» որ հենց ինքն է այն ստորագրել և հերթական անգամ հիացմունք պատճառելով դեռևս զանգվածային պսիխոզի մեջ գտնվողներին,- եզրափակում է yerevan.today-ը:


Create Account



Log In Your Account