Dec 03 2019 11:15
Banovsha Shahaliyeva
Views: 368

ԵԱՀԿ-ի Լիսաբոնի գագաթնաժողովի արդյունքներով ընդունված հռչակագիրը միջազգային իրավական հիմք ձևավորեց հակամարտության կարգավորման համար: Փորձագետները համարում են, որ 1996 թվականի դեկտեմբերի 3-ին ընդունված փաստաթուղթը քաղաքական մեծ ձեռքբերում է հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ:

«Այսօր Լիսաբոնի գագաթնաժողովի տարեդարձն է և հարկ է նշել, որ ԵԱՀԿ-ի բոլոր անդամ պետությունները՝ բացառությամբ, Հայաստանի, աջակցել են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Կարծում եմ, որ Լիսաբոնի գագաթնաժողովի գլխավոր արդյունքը հենց սա է»,-ասել է միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի ղեկավար Ֆարիդ Շաֆիևը:

Լիսաբոնի գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթղթում արտացոլված է Ադրբեջանի և Հայաստանի տարածքային ամբողջականությունը, Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակը՝ Ադրբեջանի կազմում, ինչպես նաև անվտանգության երաշխիքներ Լեռնային Ղարաբաղի և դրա բնակչության համար:

«Դա շատ կարևոր փաստաթուղթ էր, Ադրբեջանի համար դիվանագիտական հաջողություն: Այն ժամանակ Ադրբեջանի պատվիրակությունը գլխավորում էր նախագահ Հեյդար Ալիևը: Երկար և լարված բանակցություններից հետո ընդունվեց այս հայտարարությունը: Ցավոք, այսօր բանակցային գործընթացում որևէ առաջընթաց չի նկատվում: Իսկ հայկական կողմը փորձում է յուրովի մեկնաբանել բանակցային գործընթացի ընթացքը»,-նշել է միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի ղեկավար Ֆարիդ Շաֆիևը:

«Իր ելույթում Հեյդար Ալիևը խոսեց խաղաղության դիրքերից: Նա կոչ արեց ուղղակի կատարել ՄԱԿ-ի բանաձևերը և հետևել միջազգային իրավական նորմերին, ինչը խոսում է մարդասիրական մոտեցման մասին: Նա կոչ արեց դադարեցնել այս հակամարտությունը, քանի որ շատ մեծ վտանգ է պարունակում:  Իսկապես 1996 թվականից այս կողմ այս հակամարտության արդյունքում զոհվել են հազարավոր մարդիկ, ինչպես զինվորականներ՝ այնպես էլ քաղաքացիական անձիք: Այս հակամարտությունը պետք է կարգավորել հնարավորինս շուտ»,-ասել է քաղաքական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Դարյա Գրեվցովան: 

Ադրբեջանի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում միանշանակ է: Հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում:


Create Account



Log In Your Account