Dec 03 2019 13:17
Banovsha Shahaliyeva
Views: 309

2019 թվականը շատ հաջող տարի է ռուս-ադրբեջանական հարաբերությունների համար: Մոսկվան և Բաքուն  զգալի առաջընթաց են  արձանագրել  շատ ոլորտներում՝  ամրապնդել են  քաղաքական փոխգործակցությունը և ակտիվորեն աջակցել են միմյանց միջազգային կազմակերպություններում: Ադրբեջանի Նախագահը՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հետ հանդիպմանը հիշեցրել է, որ ադրբեջանական պատվիրակությունը ողջ  կազմով  կողմ է քվեարկել ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակության վերադարձի օգտին և դրանով իսկ արտահայտել է  իր համերաշխությունը: Բաքուն նույնպես  կարևոր հարցերում զգում է Մոսկվայի աջակցությունը:

«Այցի շրջանակներում մենք կխոսենք Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա հակամարտության կարգավորման պրոբլեմատիկայի մասին: Ցավոք,  այս ուղղությամբ տեսանելի  արդյունքներ չկան: Կարծում եմ,  որ դրա հիմնական պատճառը Հայաստանի ղեկավարության վարած հակաարդյունավետ քաղաքականությունն է, հատկապես այն հայտարարությունը, որ Ղարաբաղը Հայաստանն է: Ես ուրախ եմ, որ ինչպես ձեր, այնպես էլ մյուս երկրների համանախագահների կողմից ճիշտ գնահատական տրվեց այս, մեղմ ասած, տարօրինակ հայտարարությանը: Սակայն մենք շարունակելու ենք Մինսկի խմբի համանախագահների հետ համագործակցությունը: Մոտ ժամանակներս տեղի կունենա Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը: Մենք ակնկալում ենք, որ դուք   կշարունակեք  ձեր ակտիվ մասնակցությունը բանակցային գործընթացին»,-ասել է  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Այս տարի տեղի են ունեցել Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների երկու հանդիպումներ՝ չհաշված միջազգային միջոցառումների շրջանակներում շփումները: Պետությունների ղեկավարները երանգ են հաղորդում երկկողմ հարաբերությունների զարգացմանը:

«Կարծում եմ, որ  Մեհրիբան Ալիևայի Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի շատ  հետաքրքիր և  կարևոր արդյունքներից մեկն էլ,  Ռուսաստանի և Ադրբեջանի երիտասարդական ֆորումն ավելի կանոնավոր դարձնելու շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունն էր:  Դա սկզբունքորեն կարևոր է ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Ադրբեջանում հաջորդականության, պատմական հիշողության պահպանման և մեր երիտասարդ սերունդներին բարեկամության, բարիդրացիության ոգով դաստիարակելու տեսանկյունից»,-ասել է  ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:

Սերգեյ Լավրովը հիշեցրել է Իլհամ Ալիևի մասնակցությունը՝ Սոչիում «Վալդայ» ֆորումին, ընդգծելով, որ Ադրբեջանի նախագահի՝ համաշխարհային և տարածաշրջանային քաղաքականության առանցքային խնդիրների շուրջ  ունեցած ելույթը մեծ հետաքրքրություն է առաջացրել:

Ռուսաստանի ԱԳ նախարարը նշել է նաև, որ երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալն արագորեն աճում է: Ադրբեջանի տնտեսության մեջ կատարված ռուսական ուղիղ ներդրումները կազմել են 1,5 միլիարդ դոլար, ՌԴ ավելի քան 70 սուբյեկտներ մասնակցում են Ադրբեջանի հետ համագործակցությանը: Գնալով աճում է նաև Ռուսաստանում կատարված ադրբեջանական ներդրումների ծավալը:   


Create Account



Log In Your Account