Dec 04 2019 13:03
Banovsha Shahaliyeva
Views: 358

Երկար տարիներ է, ինչ Հայաստանում մարդիկ ապրում են ծանր կենցաղային և սոցիալական պայմաններում: Մոտ երկու տարի առաջ իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի թիմն էլ չի լուծում գործազկության ու աղքատության ճիրաններում խեղդվող հարազատ ժողովրդի խնդիրները:

Ըստ factor.am-ի՝ Հայաստանում աղքատ է 700 000 մարդ, ինչը նշանակում է, որ ամեն չորրորդ բնակիչ վաստակում է 42 621 հազար դրամից պակաս գումար։ Ծայրահեղ աղքատները Հայաստանի բնակչության 1%-ն են։ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արտակ Մանուկյանը հայտարարել է, որ իշխանափոխությունից հետո Հայաստանում  աղքատությունը նվազել է 2․2%-ով, այսինքն 2018 թվականին գրանցվել է աղքատության 23․5% ցուցանիշ՝ 2017 թվականի 25․7%-ի համեմատ։ Մինչդեռ տնտեսագիտական շրջանակները կասկածի տակ են դնում իշխանության հայտարարած աղքատության կրճատման ցուցանիշը։

Մինչև հեղափոխությունը աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար աշխատած Թադևոս Ավետիսյանն էլ պնդում է, որ վիճակագրական կոմիտեի զեկույցում աղքատության իրական մակարդակը չի պատկերված:

«Մեր երկրում իրական աղքատության մակարդակը ավելի բարձր է, քան 235%-ը և շուրջ 1/3-րդը ընդհանուր առմամբ աղքատ են»,-ասել է Թադևոս Ավետիսյանը:

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանն էլ նշել է, որ չի վստահում Վիճակագրական կոմիտեի տվյալներին, ըստ որի՝ աղքատությունը նվազել է 2․2%-ով.

«Ցանկացած գործադիր իշխանություն պարտադրում է հնարավորինս լավ ցուցանիշներ նկարագրել, կամ այնպես անել, մանիպուլյացիայի տեղ գոյություն ունի»:

Նշենք, որ Հայաստանում իշխանափոխությունից հետո մարդկանց կյանքն այնքան է վատացել, որ նրանք չդիմանալով ծայրահեղ ծանր պայմաններին՝ անդադար իրենց ձայնն են բարձրացնում, բողոքի ակցիաներ են անցկացնում, մեղադրելով կառավարությանը իրենց տված խոստումները չկատարելու և ստի մեջ։ Արդեն մի քանի շաբաթ է, ինչ Երևանի պետական համալսարանի  մի շարք ֆակուլտետների ուսանողներ նստացույց են անում Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության շենքի դիմաց՝ պահանջելով նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։ Նրանք փորձել են հանդիպել նախարարին, սակայն  նախարարությունից հայտնել են,  որ կարող են հերթագրվել օրենքով սահմանված կարգով, հետո հանդիպել Հարությունյանին։ Ցուցարարները այդ պայմանին չեն համաձայնվել և փորձել են մուտք գործել նախարարության շենք, մինչդեռ հանդիպել են ոստիկանության դիմադրության, ինչի արդյունքում նրանց միջև բախում է տեղի ունեցել։ Ավելի ուշ, նախարարության մուտքի առջև նստացույց իրականցնող երիտասարդներին ոստիկանները 5 րոպե ժամանակ են տվել  տարածքը լքելու համար, որից հետո չստանալով իրենց պահանջին համարժեք արձագանք, 24 ցուցարարի բերման են ենթարկել:  Դրանից հետո  ակցիա անող երիտասարդները փակել են Վազգեն Սարգսյան փողոցը՝ պահանջելով ազատ արձակել ավելի վաղ բերման ենթարկված իրենց ընկերներին: Նշենք, որ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պատճառն է դարձել նախարարության կողմից վերջին շրջանում շրջանառության մեջ դրված, իրականացված և ծրագրվող ազգադավ նախագծերը:


Create Account



Log In Your Account