Dec 05 2019 12:37
Banovsha Shahaliyeva
Views: 312

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում կայացել է Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Էլմար Մամեդյարովի և Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը, որը տևել է 3 ու կես ժամ: Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները խոսել են «բանակցային գործընթացի ընթացիկ վիճակի և ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղիների մասին»:  Նախարարները պայմանավորվել են հերթական հանդիպումն անցկացնել հաջորդ տարվա սկզբներին: Ռուսաստանցի քաղաքագետ Վիտալի Արկովը նշում է, որ քննարկման առարկա կարող են լինել տարբեր հարցեր: Սակայն, օկուպացված տարածքների հետ կապված կարող է լինել միայն 1 որոշում. դրանք պետք է վերադարձվեն Ադրբեջանին՝ առանց որևէ նախապայմանի:         

«Խոսելով հակամարտության կարգավորման փուլային տարբերակի մասին՝ կարծում եմ, որ Ադրբեջանի արտգործնախարարությունը ենթադրում է առաջին փուլում հայկական օկուպացիայի տակ գտնվող՝ ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի հարակից 7 շրջանների վերադարձը:  Հաշվի առնելով Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների վերաբերմունքը Լեռնային Ղարաբաղին, անվստահության մթնոլորտի և լարվածության առկայությունը՝ այսօրվա դրությամբ առավել իրատեսական է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման փուլային տարբերակը: Հատկապես դա վերաբերում է Հայաստանին, որտեղ հակաադրբեջանական քարոզչությունը արդեն երկար տարիներ է պետական քաղաքականության հիմնական ուղղություններից մեկն է: Չնայած, որ հենց Հայաստանն է ագրեսոր երկիրը, ինչը ընդունում է նա. միջազգային հանրությունը»,-ասել է POLITRUS փորձագիտական ցանցի հիմնադիր Վիտալի Արկովը: 

Ղարաբաղյան կարգավորման գործընթացում հնարավոր է փոխզիջումային տարբերակ: Այս մասին վստահ եմ ինչպես Բաքվում, այնպես էլ Մոսկվայում: Տվյալ հարցը քննարկվեց նաև Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի Ադրբեջան կատարած այցի ժամանակ: «Սակայն, պաշտոնական Երևանը հրաժարվում է այդ ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկել, ինչի հետևանքով էլ բանակցությունները մնում են անարդյունք», - վստահ է ռուսաստանցի քաղաքագետ Գրիգորի Տրոֆիմչուկը:  

«Նման հանդիպումներ շատ են անցկացվել, որոնք կրում են տեխնիկական բնույթ և ցույց են տալիս, որ երկկողմ երկխոսությունը շարունակվում է, բայց չի զարգանում: Ղարաբաղի շուրջ իրավիճակը ավելի սրվեց այն բանից հետո,  երբ Հայաստանի վարչապետ Փաշինյանը առաջ քաշեց մի շարք թեզեր, որոնք անընդունելի են ինչպես Ադրբեջանի, այնպես էլ միջազգային հանրության համար: Այդ կապակցությամբ Սերգեյ Լավրովը ազդանշան ուղարկեց Երևանին: Տեղյակ լինելով ղարաբաղյան խնդրի բոլոր նրբություններին և միաժամանակ հայտարարել, թե իբր դա ինքնիշխան տարածք է, դա ուղղակի ծաղրանք է առողջ բանականության նկատմամբ»,-նշել է արտաքին քաղաքականության փորձագետ (ՌԴ) Գրիգորի Տրոֆիմչուկը:

Վերջին շրջանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ամփոփիչ հայտարարություններում տեղ է գտնվում «կողմերի մերձեցումը հումանիտար ոլորտում փոքր քայլերի միջոցով» ձևակերպումը: Փորձագետները նշում են, որ ադրբեջանական կողմը դրականորեն է արձագանքում միջնորդների այս գաղափարին:    

«Հումանիտար նախագծերը, որոնք հետագայում էլ շարունակվելու են՝ լրագրողների փոխադարձ այցերը, երկու համայնքների միջև երկխոսության հաստատումը,  այս ամենը դրական ազդեցություն կունենա այն պահին, երբ Ադրբեջանը կվերադարձնի իր տարածքները և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության հետ շփումներ հաստատելու անհրաժեշտություն կառաջանա: Սակայն, նման նախագծերով և նախաձեռնություններով պետք է հանդես գա ոչ միայն ադրբեջանական կողմը, այլ նաև հայկական»,-ասել է քաղաքագետ (ՌԴ) Դարյա Գրեվցովան:  

Միայն հայկական զորքերի Լեռնային Ղարաբաղից և այլ օկուպացված ադրբեջանական տարածքներից դուրս բերումից և հարկադրաբար տեղահանվածների իրենց տներ վերադարձից հետո կարելի է խոսել կոմունիկացիաների բացման մասին:

«Մենք կողմնակից ենք երկու համայնքների խաղաղ գոյատևմանը՝ օկուպացված ադրբեջանական հողերից հայկական զորքերի դուրս բերումից, ադրբեջանցի հարկադրաբար տեղահանվածների իրենց տներ վերադարձից և մեր երկրի միջազգայնորեն ճանաչված սահմանների վերականգնումից հետո: Մեր գերնպատակն է վերադառնալ հարազատ հողեր, վերականգնել մեր ավերված պատմական, մշակութային, կրոնական ժառանգությունը և ապահովել մարդկանց խաղաղ և երջանիկ կյանքը Լեռնային Ղարաբաղում»,-ասել է Ադրբեջանի ԼՂ մարզի ադրբեջանական համայնքի ղեկավար Թուրալ Գյանջալիևը:

Պաշտոնական Բաքուն բազմիցս հայտարարել է, որ պետք է կենտրոնանալ առարկայական բանակցությունների վրա: Փորձագետները նշում են, որ կողմերը արդեն բռնել են հակամարտության կարգավորման փուլային տարբերակի ճանապարհը:


Create Account



Log In Your Account