Dec 06 2019 11:28
Banovsha Shahaliyeva
Views: 358

«Մենք ապրում ենք ժողովրդի համար, պետությունը պետք է պաշտպանի ժողովրդին»: Այս մասին, Շամախի քաղաքում՝ «ASAN Həyat» համալիրի բացմանը ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Համալիրի աշխատակիցների հետ զրույցում նախագահը նշել է, որ պետությունը անհրաժեշտ քայլեր է ձեռնարկել Շամախիում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքները վերացնելու համար: Նա նշել է պետությունը անհրաժեշտ օգնություն ցուցաբերեց վատ վիճակում հայտնված քաղաքացիներին:

«Տների մեծ մասը ապահովագրված չէին: Սակայն, մենք չենք կարող թույլ տալ, որ մարդիկ փողոցում ձմեռեն: Դրա համար էլ պետությունն իր վրա է վերցնում բոլոր ծախսերը: Մենք ապրում ենք ժողովրդի համար, պետությունը պետք է պաշտպանի ժողովրդին: Ծանր վիճակում հայտնված քաղաքացիները միշտ գտնվելու են մեր ուշադրության կենտրոնում»,-ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Նախագահ Իլհամ Ալիևը երիտասարդների հետ հանդիպմանը անդրադարձել է երկրում իրականացվող կադրային և կառուցվածքային փոփոխություններին: Նա նշել է, որ այս քայլերի նպատակը երիտասարդներին իրենց ներուժը իրացնելու հնարավորություն ընձեռնելն է: Նա երիտասարդներին արտահերթ խորհրդարանական ընտրություններում ակտիվություն ցուցաբերելու կոչ է արել:  Հետո Իլհամ Ալիևը ծանոթացել է երկրաշարժից տուժած ընտանիքների համար կառուցված 44 բնակարանոց շենքում ստեղծված պայմաններին: 


Create Account



Log In Your Account