Dec 06 2019 12:35
Banovsha Shahaliyeva
Views: 139

«Շփման գծում համեմատաբար հանգիստ է, սակայն բանակցային գործընթացում առաջընթաց չկա»: Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը Բրատիսլավայում ԵԱՀԿ ԱԳՆ խորհրդի նիստում հայտարարել է ընթացիկ տարում հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջընթացի բացակայութան մասին: ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահները հայտարարում են ստատուս-քվոյի անընդունելիության մասին  և ղարաբաղյան հակամարտության կողմերին՝ լրացուցիչ կոնկրետ հումանիտար միջոցառումներ ձեռնարկելու կոչ են անում: «Առարկայական բանակցությունները պետք է լինեն բարեխիղճ՝ առանց հետաձգումների կամ պայմանների», -  ասվում է հայտարարությունում:

«Ծայրահեղականների մեծ դերը, և կարելի է ասել Նիկոլ Փաշինյանի վախկոտությունը խոչընդոտում են հակամարտության կարգավորման առաջխաղացումը: Դա իհարկե, վտանգավոր է  դարձնում իրավիճակը, որովհետև ինչպես հայտնի է, եթե հակամարտությունը չի կարգավորվում, ապա վաղ թե ուշ իրավիճակը պայթելու է»,-ասել է քաղաքագետ (ՌԴ) Սերգեյ Մարկովը:

Սակայն Երևանը շարունակում է անտեսել միջնորդների ջանքերը: Հայկական կողմը նույնիսկ հրաժարվել է գերիների՝  «բոլորը բոլորի դիմաց» փոխանակման սկզբունքից: Նշենք, որ Ադրբեջանի քաղաքացի Շահբազ Գուլիևը և Ռուսատանի քաղաքացի Դիլգամ Ասկերովը Հայաստանի զինված ուժերի կողմից գերեվարվել էին 2014 թվականին օկուպացված Քելբաջարի շրջանի տարածքում:

«Ափսոսանք է առաջացնում, որ Երևանը հրաժարվել է գերիների ու ձերբակալված անձանց փոխանակումից: Որովհետև նման քայլը ընդհանուր առմամբ, կնպաստեր Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների առողջացմանը, առողջ, կառուցողական ու պրագմատիկ մոտեցման աղբյուր կդառնար՝ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում կուտակված դժվար  խնդիրների լուծման համար»,-ասել է ռազմական փորձագետ (ՌԴ) Իգոր Կորոտչենկոն:

Պաշտոնական Երևանը առաջվա պես փորձում է փոխել բանակցությունների ձևաչափը և բանակցային սեղանի շուրջ նստեցնել  Ղարաբաղի անջատողականներին, սակայն  միջազգային կառույցների փաստաթղթերում միանշանակ նշվում է. հակամարտության կողմերը Հայաստանն ու Ադրբեջանն են, իսկ Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական և հայկական համայնքները շահագրգիռ կողմեր են:


Create Account



Log In Your Account