Dec 07 2019 11:49
Gulyaz Shirinova
Views: 59

Վարչապետի զարմանքն անհասկանալի էր. հետհեղափոխական Հայաստանում շարունակվում են խոշտանգումները թե բանակում, թե ոստիկանությունում: Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանն ասել է ,որ երբեմն հայտարարություններ են արվում, որ հիմա էլ ոստիկանությունում խոշտանգումներ են լինում։ Հիմքեր կա՞ն նման հայտարարությունների համար, թե՞ ոչ «Առաջին լրատվական»-ի հարցին իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը պատասխանել է․   

 «Գիտեք, հիմքեր կան, և վարչապետը երբ հռետորական հարցեր է բարձրացնում, նրան հետո ոչ ոք փաստարկ չի բերում։ Երեկ էլ Ազգային ժողովում այդ հարցն անպատասխան մնաց, որը ենթադրում է, որ չկան։ Ես ուզում եմ բերել արտառոց մի դեպք, որը ոչ միայն խոշտանգում է, այլև խոշտանգումից հետո մարդը մահացել է։ Խոսքը Էդգար Ծատինյանի մասին է, որին ապրիլի 7-ին կանչել են ոստիկանություն՝ որպես վկա մի մահվան դեպքով։ Սակայն նրան այնտեղ խոշտանգել են և ստիպել են, որ կուլ տա թմրանյութ, որից նա այնքան է վատացել, որ տեղափոխել են հիվանդանոց։ Իսկ հիվանդանոցում նրան օգնություն չի ցուցաբերվել։ Ես նորից նայել եմ դատաբժշկական փորձաքննությունը, որտեղ այս ամենն արձանագրված է։ Այսինքն՝ ստամոքսի լվացում անգամ չեն արել, որովհետև այդ թմրանյութով տոպրակները չէին մնա ստամոքսում։ Մանրամասն նկարագրված է, թե ինչպես են խոշտանգել նրան։ Եվ դա միակ դեպքը չի, ցավոք սրտի։ Այնպես որ, չեմ կարծում, որ վարչապետը տառապում է անտեղյակության սինդրոմով»։

Բացիթողի վիճակ և անմարդկային վերաբերմունք է տիրում նաև Հայկական բանակում: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նույնպես  անդրադարձել է այս հարցին:


Create Account



Log In Your Account