Dec 07 2019 11:51
Gulyaz Shirinova
Views: 97

Հայաստանում իրականացվող օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալների ավելացման հետ կապված հույսերը շարունակում են չարդարանալ։ Մինչ Հայաստանի տնտեսական զարգացումներն անհնարին է պատկերացնել առանց ներդրումների, առավել ևս, առանց ուղղակի ներդրումների՝ դրանց ծավալները շարունակում են փոքր լինել: Ներդրումային ակտիվությունը երկրում ոչ մի կերպ չի համընկնում այն սպասումների ու խոստումների հետ, որոնք կային «թավշյա հեղափոխության» օրերին և դրանից հետո։ Անգամ իշխանափոխությունից մեկ ու կես տարի անց՝ ներդրումային ակտիվությունը Հայաստանում ցածր է կամ առնվազն այնպիսին չէ, ինչպիսին խոստանում էր Նիկոլ Փաշինյանը վարչապետ ընտրվելու ժամանակ: Թվում էր թե իշխանափոխությունից հետո արտաքին կապիտալը գալու և ողողելու է Հայաստանի տնտեսությունը: Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները վկայում են, որ այս տարվա առաջին ինը ամիսներին Հայաստանի տնտեսության մեջ կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են ընդամենը 32,6 մլրդ դրամ, որն  ավելի քան 28,7 մլրդ դրամով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։


Create Account



Log In Your Account