Dec 07 2019 14:51
Gulyaz Shirinova
Views: 49

ԵԱՀԿ-ում Ալբանիայի նախագահության ժամանակահատվածում հիմնական առաջնահերթություններից մեկը կլինի ԼՂ հակամարտության կարգավորումը: ԵԱՀԿ ԱԳՆ խորհուրդի Բրատիսլավայում անցկացված 26-րդ նիստում իր ելույթում նման կարծիք է հայտնել Ալբանիայի վարչապետ և ԱԳ նախարար Էդի Ռաման: Նա պարզաբանել է նախագահության ժամանակահատվածում իր երկրի նպատակները: Նա նշել է, որ արդեն առկա են անվտանգությանը սպառնացող բոլոր գործոնների վերացման հնարավորությունները: Ռամանի խոսքով, մյուս գործոնը հանդիսանում է դիտարկման առաքելությունները և բարեփոխումներին աջակցությունը միմյանցից  տարբերելը:  Ալբանիայի վարչապետի  ելույթը CBC հեռուստաալիքին  մեկնաբանող  «Ատլաս»  հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ  Էլխան Շահինօղլուի խոսքով, Ալբանիայի և Ադրբեջանի միջև առկա են  լավ հարաբերություններ: Երկու երկրների միջև սոցիալական տնտեսական և մյուս ոլորտներում համագործակցության կապերը զարգանում են: ԼՂ հակամարտության միջազգային իրավական նորմերի ու սկզբունքների հիման վրա կարգավորման համար ԵԱՀԿ պետք է էլ ավելի մեծ ջանքեր ներդնի: Հիշեցնենք, որ ԵԱՀԿ ԱԳՆ խորհուրդի Բրատիսլավայում անցկացված 26-րդ նիստը երեկ ավարտեց իր աշխատանքը: ԵԱՀԿ-ի անդամ հանդիսացող 57 երկրների ԱԳ նախարարները քննարկել են անվտանգության ոլորտում առկա խնդրահարույց  հարցերը և մտքերի փոխանակություն  են անցկացրել դրանց  շուրջ: Նիստի շրջանակներում քննարկվել է  նաև ԼՂ հակամարտության հարցը:  

 


Create Account



Log In Your Account