Dec 11 2019 12:16
Banovsha Shahaliyeva
Views: 323

Բաքուն ամփոփում է՝ Բրյուսելում Եվրոպական քաղաքական կենտրոնում անցկացված «կլոր սեղանի» արդյունքները: Քննարկման հիմնական թեմաներն  էին՝  ԵՄ-Ադրբեջան հարաբերությունները և հայ-ադրբեջանական հակամարտության հետ կապված վերջին իրավիճակը: «Ադրբեջանը շահագրգռված է ԵՄ-ի հետ հավասար գործընկերությամբ, և երկրների միջև էներգետիկայի ու տրանսպորտի ոլորտում բազմաթիվ նախագծերը ամուր հիմք են պատրաստել այդ գործընկերության համար», - հանդիպմանը ընդգծել է՝ Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի նախագահ Ֆարիդ Շաֆիևը: Բրյուսելի տարբեր կառույցների և կազմակերպությունների ներկայացուցիչներին տեղեկացվել են նաև՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պոպուլիստական ​​և անհիմն հայտարարությունների մասին, որոնք բանակցություններում առաջընթացի բացակայությության պատճառ են դարձել: Ադրբեջանական կողմը կոչ է արել ԵՄ-ին՝ ուշադրություն դարձնել և աջակցել հակամարտության կարգավորմանը: Հայկական օկուպացիայի արդյունքների մասին խոսել է նաև՝ Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավար Թուրալ Գյանջալիևը: «Իրենց հայրենիքից վտարված ադրբեջանցիները երկար ժամանակ է ապրում են հարկադիր վերաբնակների կարգավիճակում, և նրանց հիմնական իրավունքների ոտնահարումը անընդունելի է»,- նշել է նա, ընդգծելով՝ հակամարտության խաղաղ կարգավորմանն աջակցելու համար՝ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության հետ բանակցությունների պատրաստականության մասին: Բրյուսելի հանդիպման արդյունքների մասին մանրամասն տեղեկատվություն կտրվի նորությունների հաջորդ թողարկման մեջ:

 

 

 

 


Create Account



Log In Your Account