Dec 16 2019 16:36
Banovsha Shahaliyeva
Views: 373

Ադրբեջանի և Էստոնիայի միջև հարաբերությունները զարգանում են դրական հունով: Սակայն երկկողմ հարաբերությունների և համագործակցության հետագա ընդլայնման հնարավորություններ կան: Այս մասին՝ CBC հեռուստաալիքին տված բացառիկ հարցազրույցում ասել է՝ Էստոնիայի արտաքին գործերի նախարար Ուրմաս Ռեյնսալուն:

«Հարաբերությունները դրական են: Սակայն բիզնես հարաբերությունները ամրապնդելու հնարավորություններ կան: Մենք դա քննարկել ենք նաև Բրազիսլավայում՝ իմ ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ հանդիպմանը»,-ասել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Ուրմաս Ռեյնսալուն:

Նախարարն ասել է, որ Էստոնիան, որպես Եվրամիության անդամ, աջակցում է՝  Արևելյան գործընկերության հարթակի շրջանակներում  Ադրբեջանի քայլերին:

«Իմ կարծիքով՝ Ադրբեջանի ու Եվրամիության միջև  հարաբերությունները դրական են: Շատ կարևոր է, որ այս ծրագրի շրջանակներում բոլոր գործընկերները կարողանան՝ ազգային շահերին համապատասխան գործնական արդյունքներ ձեռք բերել իրենց համայնքներում: Արևելյան գործընկերությունն աշխատում է տարածաշրջանում կայունության համար և պատրաստ է համագործակցել յուրաքանչյուր երկրի հետ»,-ասել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Ուրմաս Ռեյնսալուն:

 

 


Create Account



Log In Your Account