Dec 17 2019 15:06
Banovsha Shahaliyeva
Views: 313

Մեկուկես տարի առաջ Հայաստանում այսպես կոչված թավշյա հեղափոխություն տեղի ունեցավ, Նիկոլ Փաշինյանի թիմը եկավ իշխանության, սակայն այդ երկրում ոչ մի էական ու դրական փոփոխություն  տեղի չունեցավ: Փաշինյանի տված խոստումներից ոչ մեկը մինչ այսօր  չի կատարվել՝  աղքատության մակարդակը չի նվազել, նոր աշխատատեղեր չեն բացվել, երեխաներն էլ կրթություն են ստանում կիսավեր,  կենցաղային բավարար պայմաններից զուրկ դպրոցներում:  Ծանր ու աղետալի վիճակ  է տիրում  Սյունիքի մարզի Տորոնիկ գյուղում, որտեղ երեխաները ավերակ դպրոցում են ուսում ստանում: Epress.am-ի հետ զրույցում  դպրոցի տնօրեն Արայիկ Դավթյանը նշել է.

«Տանիքը անմխիթար վիճակում է, ջեռուցում չենք կարողանում իրականացնել»:

Դպրոցի դասասենյակներն անմխիթար վիճակում են, պատուհանները չունեն համապատասխան ջերմամեկուսիչ շերտ, ձմռան ամիսներին քամին փչում է ներս, փայտի վառարանով տաքացվող սենյակներում երեխաներն ու ուսուցիչները նստում են  վերարկուներով։ Արայիկ Դավթյանի խոսքով դպրոցը չունի անգամ ջրամատակարարում, բացակայում է սանհանգույցը.

«Կոնկրետ դպրոցը տարրական սանիտարահիգիենիկ պայմանները չունի, մի երկու ամիս կաթ կաթելով ջուրա գալիս»:

7-րդ դասարանի աշակերտներ Սամվել Դավթյանն ու Մոնիկա Աղաջանյանը դասասենյակում նստում են տնից բերված տաք հագուստով։ Դպրոց հասնելու համար նրանք ամեն օր մի քանի կմ ճանապարհ են կտրում։

Աշակերտներ «Երբ որ դուրսը տաքանումա իջնում ենք դուրսն ենք անում»:

Դպրոցի դասվար Կարինե Օհանջանյանն էլ ընդգծել է, որ  ունի դպրոցական երեխաներ,  և եթե դպրոցն օպտիմալացնեն, ինքը ստիպված կգնա գյուղից, քանի որ չի ուզում, որ իր երեխան ամեն օր տրանսպորտով հասնի հարակից բնակավայր.

«Գնալով աշակերտների թիվը պակասում է, երկու երեք աշակերտ են ուղարկում»:

Տորոնիկի դպրոցի սպորտդահլիճի տեղում այժմ ավերակ է, պատերը քանդվել են։ Երեխաները  ֆիզկուլտուրա առարկան անցկացնում են բացօթյա տարածքում։

Նշենք, որ Հայաստանում տնտեսական, սոցիալական ծանր վիճակի, գործազրկության, ցածր աշխատավարձի ու չնչին թոշակի, օրեցօր գների թանկացումների պատճառով  մարդիկ հազիվ են իրենց   խղճուկ  գոյությունը պահպանում: Տնտեսագետ Մեսրոպ Մանուկյանը Հայելի ակումբում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով 2020 թվականի բյուջեին նշել է, որ ազգաբնակչության մոտ 60 տոկոսը դեռ աղքատ է, իսկ իրենց սպասվում է մոտ 80 տոկոս թանկացումներ.

«Նվազագույն սպառման զամբյուղում գտնվող ապրանքների մեծ մասը 80 տոկոսով թանկանալու են ու տենց շարունակական ապրանքներն արդեն  հրապարակվել են»:


Create Account



Log In Your Account