Dec 17 2019 17:01
Banovsha Shahaliyeva
Views: 366

Հայաստանում նացիստական ​​հանցակից Գարեգին Նժդեհի հերոսացումը՝ մնում է ռուսական ԶԼՄ-ներում ակտուալ թեմա: Հիտլերյան Գերմանիայի հետ Նժդեհի համագործակցության մասին հերթական փաստերը հրապարակվել են «Eadaily.com» հրատարակության կողմից:Նյութում ասվում է, որ Խորհրդային Միությունում հակահետախուզական կազմակերպությունների մարմիններին հաջողվել է ձերբակալել՝ Նժդեհի կողմից  հավաքագրված խմբից 17 դիվերսանտների: Այդպիսով, կանխվել են նրանց կողմից ծրագրված դիվերսիոն և ահաբեկչական ակտերը:

«Գերմանական հատուկ ծառայությունները՝ սփյուռքի հայկական քաղաքական կազմակերպությունների ղեկավարների հետ կապ են հաստատել 1940 թվականի  գարնանը, երբ հետագայում հիտլերականները պլանավորել էին պատերազմ ԽՍՀՄ-ի դեմ: Նժդեհը նրանց շարքում առաջինն էր: Նա Բուլղարիայից ներկայացրել է  իր կողմից հավաքագրված ավելի քան 30 հայի: Այնուհետև հետաքննության ընթացքում նա արդարացել է նրանով, որ  նախապես պայմանավորվել է հիտլերականների հետ՝ Թուրքիայի դեմ իր գործակալների աշխատանքի վերաբերյալ, բայց հետո գերմանացիները նրան ուղարկել են ԽՍՀՄ-ի դեմ: Իրոք, 1940-1942 թվականների ընթացքում նացիստները՝ Թուրքիայի ռազմական օկուպացման պլաններ էին մշակել, սակայն Արևելյան ճակատում ռազմական ճգնաժամի կոնկրետ պայմաններում՝ նրանք Նժդեհից ստացված գործակալներին օգտագործել են Խորհրդային Միության դեմ»:

Հայկական սփյուռքի կազմակերպություններում՝ նացիստների հետ համագործակցության հարցում ներգրավված էր «Դաշնակցություն» կուսակցությունը: Այս առումով, ԽՍՀՄ-ի դեմ պատերազմում հիտլերյան Գերմանիայի հետ հայ  ազգայնամոլների համագործակցության մեջ գլխավոր դերը պատկանում է գեներալ Դրոյին՝ Դրաստամատ Կանայանին: Պատերազմից հետո նրան հաջողվեց խուսափել վրեժխնդրությունից: Ի դեպ, Դրոն նաև ժամանակակից Հայաստանում դասվում է «ազգային հերոս»-ների շարքում:

«1941 թվականին ԽՍՀՄ-ի հետ պատերազմի սկսվելուց հետո, Դրոն, որպես արտասահմանյան բյուրոյի անդամ, Բուխարեստում անցկացրել է՝ Դաշնակցության կրճատված կազմով կոնգրեսը, որտեղ որոշում է ընդունվել՝ գերմանացիների հետ  դաշնակցական կազմակերպությունների համագործակցության մասին: Այս համագումարում Դրոն առաջարկել է գործողությունների ծրագիր դաշնակցական կազմակերպությունների համար՝  հօգուտ Գերմանիայի: Մասնավորապես, հարց է բարձրացվել՝ Սփյուռքում հայկական զորքերի հավաքագրման կարգի վերաբերյալ՝ Խորհրդային Միության դեմ: Այս համագումարում ընտրվել է հինգ հոգուց բաղկացած  քաղաքական հանձնաժողով: Այս մարմնի գործառույթները ներառում էին՝ բանակցություններ ​​գերմանական նացիստական ղեկավարության հետ, ու ֆաշիստական ​​Իտալիայի և օկուպացված Ֆրանսիայում Փարիզում՝ «Դաշնակցություն» կուսակցության կենտրոնական կոմիտեի միջև կապ հաստատելը: Այս հանձնաժողովը սկսեց ղեկավարել՝ գերմանական ռազմական հրամանատարության և հետախուզության համար անհրաժեշտ ուժերի հավաքագրումը: Հանձնաժողովը նաև գումար է հավաքել Ռումինիայի հայ մեծահարուստներից՝ հակասովետական ​​գործունեության կարիքների համար»:

Իր քաղաքական գործունեության հենց սկզբից, նա եղել է ԽՍՀՄ-ի  թշնամին: 1944 թվականին  սովետական ​​ռազմական հակահետախուզության «Սմերշ»-ի մարմինների կողմից Գարեգին Նժդեհի ձերբակալության ժամանակ և 1948 թվականին հետագա դատապարտման ժամանակ, նրան որակել են,  որպես «Խորհրդային Միության անհաշտ թշնամի»: Ակնհայտ է, որ Նժդեհի դեպքում ժամանակակից Հայաստանում համարում են, որ այնտեղ  «ազգային հերոս» պետք է լինի հատկապես Խորհրդային Միության «անհաշտ թշնամին»:

 

 

 


Create Account



Log In Your Account