Dec 18 2019 17:39
Banovsha Shahaliyeva
Views: 316

Այսօր Բաքվում մեկնարկել է Թուրքալեզու պետությունների Խորհրդարանական վեհաժողովի պլենար նիստը:

Հանդիպումից առաջ տեղի է ունեցել Վեհաժողովի խորհրդի նիստը: Ելույթ ունենալով բացման արարողությանը, Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Մուստաֆա Շենթոփը խոսել է թուրքական  ժողովուրդների կրոնական, պատմական և մշակութային մոտիկության մասին: Նա միևնույն ժամանակ ափսոսանք է հայտնել, որ հանդիպումը հյուրընկալող Ադրբեջանի հողերի մի մասը դեռևս գտնվում է օկուպացման տակ:

«Մինչ գեղեցկությունները հիացնում են մեզ,  երկրի հողերի օկուպացումը այրում է մեր սրտերը: Ադրբեջանական հողերի ազատագրումը, այդ հողերում երկրի դրոշի ծածանվելը բոլոր թուրքական երկրների ընդհանուր ցանկությունն է: Մենք միշտ Ադրբեջանի կողքին ենք: Մենք պատրաստ ենք ամենայն աջակցություն ցուցաբերել՝  Ադրբեջանին՝ օկուպացիային վերջ տալու համար»,-ասել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Մուստաֆա Շենթոփը:

Բացման խոսքից հետո, Մուստաֆա Շենթոփը՝ կազմակերպության խորհրդանշական նախագահությունը փոխանցել է Միլլի Մեջլիսի ղեկավարությանը:

«Բոլոր կարևոր աշխատանքները, որոնք սկսվել են անցած տարիներին, կշարունակվեն: Մեր գործունեության հիմնական ուղղությունները կլինեն՝ անդամ երկրների ազգային օրենսդրության սերտաճումը և մոդելային օրենքների մշակումը, հանձնաժողովների գործունեության խթանումը, ինչպես նաև խորհրդարանականների միջև փոխանակման ծրագրերի շարունակումը: TURKPA-ի միջազգային հարաբերությունների հետագա զարգացումը կլինի գործունեության  ուղղություններից մեկը»,-ասել է 5-րդ գումարման Միլլի Մեջլիսի նախագահ Օգտայ Ասադովը:

Միջոցառմանը քննարկումներ են անցկացվել «Խորհրդարանական դիվանագիտությունը թուրքական աշխարհում. տարածաշրջանային համագործակցության ամրապնդումը հանուն խաղաղության և անվտանգության» թեմայի շուրջ:   

Բացի այդ, քննարկվել են տնտեսական, սոցիալական, մշակութային և հումանիտար ոլորտներում համագործակցության խորացմանը նվիրված հարցեր:Նիստի արդյունքներով ընդունվել է Բաքվի հռչակագիրը:

 

 

 

 

 

 

 

 


Create Account



Log In Your Account