Dec 19 2019 16:42
Banovsha Shahaliyeva
Views: 346

Իլհամ Ալիևի նախագահությամբ՝ բամբակի սեզոնի արդյունքների և 2020 թվականին ձեռնարկվելիք միջոցառումներին նվիրված խորհրդակցություն է անցկացվել: Պետության ղեկավարն ասել է, որ երկրում բամբակի բերքահավաքն ավարտվել է, այս տարի գրանցվել է ռեկորդային ցուցանիշ՝ 294,000 տոննա: Մեկ հեկտարից միջինը հավաքվել է 29.4 ցենտներ բամբակ: Սա պայմանավորված է՝ վերջին տարիներին բամբակագործության զարգացման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներով:

«Բամբակգործությունը  մեզ համար ավանդական գյուղատնտեսական ոլորտ է», - հավելել է պետության ղեկավարը՝ նշելով, որ այս ոլորտում ամենամեծ աճը համընկել է՝ համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի երկիրը ղեկավարելու առաջին ժամկետի հետ: Նա նշել է, որ 1980-ական թվականների սկզբին  հավաքվել է 800 000 տոննա բամբակ, իսկ 1981 թվականին այդ ցուցանիշը հասել է մինչև 1 միլիոն տոննայի: Խոսելով՝ անկախության առաջին տարիներին բամբակագործության հետ կապված   խնդիրների մասին, նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ վերջին տարիներին հատուկ ուշադրություն է դարձվում այս ոլորտին, ձեռք են բերվել նոր սարքավորումներ, ընդունվել է պետական ​​ծրագիր: Նախագահը նշել է, որ վերջին 3 տարվա ընթացքում 15,700  անուն տեխնիկա է  ձեռք բերվել, ինչը հնարավորություն է ընձեռնել՝ բամբակի 87%-ը հավաքվել տեխնիկայի օգնությամբ, ֆերմերներին արտոնյալ վարկեր են տրամադրվել, արտադրողներին սուբսիդներ են տրվել, վերակառուցվել են բամբակազտիչ գործարանները, վաճառքի  գները բարձրացվել են: Պետության ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել՝ բամբակի արտադրության հետագա զարգացման հետ կապված:

 

 


Create Account



Log In Your Account