Dec 20 2019 12:56
Banovsha Shahaliyeva
Views: 371

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Ռուսաստան կատարելիք առաջիկա այցը ընդգծում է երկու երկրների միջև հարաբերությունների բարձր մակարդակը: Նման կարծիք են հայտնում փորձագետները: Երկկողմ օրակարգի առաջնահերթություններից մեկն էլ տնտեսական փոխգործակցության ամրապնդումն է:  Պատահական չէ, որ Ռուսաստանի առաջնորդը Ադրբեջանի նախագահին հրավիրել է մասնակցել ԵԱՏՄ ոչ պաշտոնական նիստին:  

«Ադրբեջանը ոչ Եվրասիական տնտեսական միության անդամ է, ոչ էլ ՀԱՊԿ-ի, սակայն, շատ կարևոր դեր է խաղում ողջ տարածաշրջանի զարգացման գործում: Բացի այդ, չպետք է մոռանալ, որ դեկտեմբերի 24-ին տեղի կունենա ռուս-ադրբեջանական սահմանին՝  Սամուր գետի վրա կառուցված կամրջի պաշտոնական բացումը: Սա մեծ ավանդ է Հյուսիս-Հարավ նախագծի զարգացման գործում, որի գլխավոր մասնակիցներն են Ռուսաստանը և Ադրբեջանը»,-ասել է Ադրբեջանի ռուսական համայնքի փոխղեկավար Անաստասիա Լավրինան:   

«Իլհամ Ալիևի մասնակցությունը Եվրասիական տնտեսական միության ոչ պաշտոնական հանդիպմանը, կարծում եմ, ունի մի քանի նպատակներ: Դա առաջին հերթին Ադրբեջանի և կազմակերպության անդամ պետությունների միջև տնտեսական հարաբերությունների բարելավումն է: Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի միջև ձևավորվել են անձնական շատ ջերմ հարաբերություններ: Իսկ երկու երկրների միջև առկա տնտեսական հարաբերությունները կարելի է բնութագրել որպես

Ռազմավարական»,-նշել է քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն (ՌԴ) Սերգեյ Մարկովը:

«Տնտեսական և քաղաքական առումով Ռուսաստանն Ադրբեջանին դիտարկում է որպես ռազմավարական գործընկեր և հուսալի դաշնակից: Այս մասին բազմիցս անգամ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը»,-ասել է POLITRUS փորձագիտական ցանցի ղեկավար Վիտալի Արկովը:

Ադրբեջանի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունները զարգանում են աճման կարգով: Կողմերը մտադիր են ամրապնդել կապերը բազմաթիվ ուղղություններով:


Create Account



Log In Your Account