Dec 20 2019 13:04
Banovsha Shahaliyeva
Views: 324

Ադրբեջանը դարձել է PATA հեղինակավոր միջազգային զբոսաշրջային ասոցիացիայի անդամ: Այդ կազմակերպությունը ներկայացնում է Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի 34 երկրների, որոնք համախմբվել են այս հսկայական տարածաշրջանում զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով: Դառնալով այս միջազգային զբոսաշրջային հարթակի մասը՝ Ադրբեջանը հնարավորություն կստանա մեծացնել այդ տարածաշրջանից զբոսաշրջիկների ներհոսքը, ասում է Ադրբեջանի Զբոսաշրջության բյուրոյի գլխավոր տնօրեն Ֆլորիան Զենգստշմիտը: 

«PATA-ին անդամակցելը մեզ համար շատ կարևոր քայլ է: Մենք հաջորդ տարի Բաքվում գիտաժողովներ կանցկացնենք, որոնց կմասնակցեն PATA-ի անդամները: Մենք մտադիր ենք համագործակցել այդ հսկայական ցանցի տարբեր անդամների հետ»,-ասել է Ադրբեջանի զբոսաշրջության բյուրոյի գլխավոր տնօրեն Ֆլորիան Զենգստշմիտը:

Բացի այդ, Ադրբեջանի Զբոսաշրջության բյուրոն թրենինգներ կկազմակերպի տվյալ ոլորտի ներկայացուցիչների համար, որոնք ներկայացնում են Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը:


Create Account



Log In Your Account