Dec 23 2019 16:43
Banovsha Shahaliyeva
Views: 279

«Ադրբեջանը մուլտիկուլտուրալ երկիր է: Ես դրանում համոզվել եմ անձամբ»: Այս մասին իսրայելական հեռուստատեսության եթերում ասել է միջազգային հարաբերությունների գծով փորձագետ Միխայիլ Ֆինկելը, ով վերջերս այցելել էր Ադրբեջան:  

«Դա մի երկիր է, որտեղ ապրում են տարբեր կրոնների և դավանանքների ներկայացուցիչներ. և շիա  մահմեդականներ, և սունիների, և հրեաներ: Ես եղա ինչպես աշկենազների, այնպես էլ լեռնային հրեաների սինագոգում: Այնտեղ շատ ջերմ մթնոլորտ է տիրում: Կան ուղղափառներ, կաթոլիկներ, հեթանոսներ: Բոլորն ապրում են հաշտ ու համերաշխ»,-ասել է միջազգային հարաբերությունների գծով փորձագետ Միխայիլ Ֆինկելը:  

Ընդ որում՝ Միխայիլ Ֆինկելը նշել է, որ Ադրբեջանում հակասեմականություն ընդհանրապես չկա:  

«Ես տեսա Ագարունովի հուշարձանը: Նա ազգությամբ հրեա է՝ Ադրբեջանի ազգային հերոս, ով զոհվել է 1992 թվականին՝ հայրենիքը պաշտպանելիս: Ես այցելեցի նաև մեկ այլ վայր, որտեղ 1918 թվականին Ստեփան Շահումյանի գլխավորությամբ հայ դաշնակները սպանել են 3 000 լեռնային հրեայի»,-նշել է միջազգային հարաբերությունների գծով փորձագետ Միխայիլ Ֆինկելը: 

Փորձագետն ընդգծել է, որ դա դիտավորյալ հանցագործություն է, ցեղասպանության ակտ: Հայկական կողմը նման ոճրագործություններ իրականացրել է նախորդ դարի ողջ ընթացքում:  Միխայիլ Ֆինկելը հավելել է, որ հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտության ամենասարսափելի էջը ադրբեջանական Խոջալու քաղաքում հայկական զինված կազմավորումների կողմից իրականացված ցեղասպանությունն է:

 


Create Account



Log In Your Account