Dec 24 2019 12:08
Banovsha Shahaliyeva
Views: 302

Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը՝ տարվա արդյունքների հետ կապված մանրամասն հարցազրույց է տվել տեղի լրագրողներին: Պետության ղեկավարը, պատասխանելով լրագրողների հարցերին՝ 2019 թվականը համարել է հաջողված տարի մեր երկրի համար: Նա նշել է, որ տարվա սկզբին դրված բոլոր խնդիրները իրենց արտացոլումն են գտել կյանքում: Ընդգծելով, որ արտաքին քաղաքականության ոլորտում նույնպես մեծ հաջողություններ են գրանցվել, Ադրբեջանի նախագահն ասել է. «Ավանդական գործընկերների հետ կապերը հասել են առավել բարձր մակարդակի, իրագործվել են բազմաթիվ համատեղ նախաձեռնություններ, հարևան երկրների հետ ձեռք են բերվել մի շարք կարևոր պայմանագրեր: Ադրբեջան  են այցելել 40-ից ավել պետությունների և կառավարությունների ղեկավարներ, այս առումով տարին ռեկորդային է եղել: Իր հարցազրույցում պետության ղեկավարը բարձր է գնահատել՝ այս տարի ձեռք բերված տնտեսական ցուցանիշները, իրականացվող բարեփոխումները և բնակչության սոցիալական պաշտպանության հետ կապված կատարված աշխատանքները: Ընդգծելով տնտեսական բարեփոխումների և սոցիալական պաշտպանության զուգահեռ անցկացումը,  նախագահը հիշեցրել է՝ խնդրահարույց վարկերի լուծման հարցի մասին, աշխատավարձերի, կենսաթոշակների, սոցիալական նպաստների, ուսանողական կրթաթոշակների նշանակալի բարձրացումը, հարկադիր վերաբնակներին, շեհիդների ընտանիքներին, պատերազմի վետերաններին, հաշմանդամներին՝ սոցիալական տների մեծ փաթեթի տրամադրումը: Նախագահ Իլհամ Ալիևը պատասխանել է նաև լրագրողների՝ անդրազգային էներգետիկ և տրանսպորտային նախագծերի նշանակության, Ադրբեջանի կողմից կրոնական և հոգևոր արժեքների քարոզչության, մուլտիկուլտուրալիզմի ուղղությամբ ձեռնարկված քայլերի հետ կապված հարցերին:

 


Create Account



Log In Your Account