Dec 25 2019 14:10
Banovsha Shahaliyeva
Views: 304

Հայաստանի ներկա ղեկավարները իրենց նախկինների պես երկիրը տանում են կործանման:  Իշխանափոխություններ են տեղի ունենում, սակայն այդ երկրում ոչ մի էական ու դրական փոփոխություններ  տեղի չեն ունենում: Եվ դրա պատճառն այն է, որ իշխանության եկած նոր մարդիկ մտածում են  ոչ թե հարազատ ժողովրդի, այլ սեփական շահերի բարելավման և իշխանությունից երկար կառչելու մասին: Նիկոլ Փաշինյանի հետ հույս կապած մարդիկ, տեսնելով, որ իրենց կյանքում ոչ մի դրական փոփոխություն տեղի չի ունենում, անդադար քննադատում են վարչապետին ու նրա թիմին: Փաշինյանին շարունակում է քննադատել նաև Ազգային ժողովի  նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: Մամուլի ասուլիսի ժամանակ Շարմազանովը նշել է, որ Նիկոլ Փաշինյանի ոչ մի խոստումները չեն իրականացվել.

«Մեկ տարի անց մենք ունենք չիրականացված խոստումներ, կրճատվել են ներդրումները, ինչի մասին խոսում էր Փաշինյանը: Չկա մի ոլորտ, որ մենք ունենք թռիչքային զարգացում, տնտեսական հեղափոխությունը միֆ է: Ներգաղթ չկա, կա արտագաղթ, որ ունեցել ենք տնտեսական լուրջ  առաջընթաց:

Նիկոլ Փաշինյանի վարած կործանարար քաղաքականությունից, տված ու չկատարած խոստումներից այսօր Հայաստանում բողոքում են շատերը: Իշխանությունների ստից ու խաբեությունից են բողոքել նաև Ալավերդու պղնձաձուլարանի աշխատողները, ովքեր  3 ամիս է՝ աշխատավարձ չեն ստացել: Ամանորին ընդառաջ ոչ էլ հույս ունեն, որ կստանան: Գործարանի աշխատողներից Արմեն Կիրակոսյանը, որը ամռանը կրճատվել է աշխատակիցների շարքերից, 1in.am-ի հետ զրույցում նշել է, որ ժողովրդի վիճակը շատ ահավոր է, ոչ մի խնդիր չի լուծվել, վարկերը մնացել են աշխատակիցների վրա: Ոչ մի խոստում չի իրականացվել և որ բոլորն արդեն հույսները կտրել են, որ տեսանելի ապագայում ինչ-որ բան կփոխվի, ձուլարանը կվերագործարկվի: Դրա համար էլ բոլորն արդեն արտագաղթում են, մեկնում են արտագնա աշխատանքի: Աշխատողների խոսքով՝ մի քանի անգամ կոմբինատի տնօրինությունից դիմել են կառավարությանը՝ խնդրել են թույլատրել ևս 1.5 տարի աշխատել նախկինի պես, ապա վերազինել գործարանը: Կառավարության պատասխանը, սակայն, բացասական է եղել:

Նշենք, որ մեկուկես տարի է, ինչ Նիկոլ Փաշինյանը դարձել է Հայաստանի վարչապետ: Սակայն հայաստանցիները ինչպես  քարշ տալ էին տալիս իրենց խղճուկ գոյությունը, այնպես էլ շարունակում են քարշ տալ: Բավականին ծանր վիճակում են ապրում թոշակառուները: Լրագրողների հետ զրույցում  նրանք բողոքել են իրենց ծանր կյանքից: 88-ամյա թոշակառու Գուրգեն Տեր-Ավագյանը, ով 37 տարի աշխատել է Մերգելյանի անվան Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում նշել է, որ մի կերպ է ծայրը ծայրին հասցնում.

«Ես գոյատևում եմ: Մսեղեն համարյա չեմ օգտագործում, կարագ չեմ օգտագործում, որովհետև դա որ օգտագործեմ, թոշակը չի հերիքի, բավականին գումար գնում է դեղերի վրա, որովհետև խնդիրներ են ունենում անպայման»:

Նադեժդա Ղարաքեշիշյանն էլ, ով 5 տարի աշխատել է ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի, ամուսնանալուց հետո, սակայն, չի աշխատել ընդգծել է, որ աշխատանքային քիչ ստաժի պատճառով ստանում է ընդամենը 25.500 դրամ թոշակ և 18 հազար դրամ աղքատության նպաստ: Կնոջ խոսքով՝ թոշակը բավականացնում է միայն սննդի ու կենցաղային մանր-մունր ապրանքների համար, այն էլ՝ չափազանց տնտեսելու դեպքում: Իսկ ահա դեղերը գնելու համար ինքը ամեն ամիս ողորմություն է խնդրում Երրորդ մասի գետնանցումի տակ:

Հարկ է նշել, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը չփրկեց երկիրը կործանումից:  Իր անկախության  տարիների ընթացքում Հայաստանը ոչ միայն չի զարգացել, այլև կորցրել է խորհրդային տարիներին ձեռք բերած նվաճումները: Ինչը չի կարելի ասել Ադրբեջանի մասին, որը սրընթաց զարգանում և  օրեցօր դառնում է ավելի ժամանակակից   ու հզոր պետություն:  Եվ այն, որ  աղքատության ճիրաններում խեղդվող մարդիկ այլ երկրներում մի կտոր հացի փող վաստակելու համար անվերադարձ լքում են հայրենիքը՝ չի անհանգստացնում ոչ Նիկոլ Փաշինյանին, ոչ էլ նրա թիմին ովքեր մտածում են միայն սեփական կյանքի բարելավման մասին: Եվ Հայաստանի համար միակ ելքը՝ Ադրբեջանի օկուպացված տարածքներից իրեց զինված ուժերի անվերապահ դուրս բերումն  է, որին այընտրանք չկա:

 

 


Create Account



Log In Your Account