Dec 28 2019 16:44
Banovsha Shahaliyeva
Views: 337

Շիրվան քաղաքում շահագործման է հանձնվել հարկադրաբար տեղահանվածների համար նախատեսված նոր բնակելի համալիր, որը կառուցվել է «Փախստականների և հարկադրաբար տեղահանվածների կյանքի պայմանների բարելավմանն ուղղված պետական ծրագրի» շրջանակներում:

Փախստականների և հարկադրաբար տեղահանվածների հարցերով պետական կոմիտեի ղեկավար Ռովշան Ռզաևը նշել է, որ տվյալ կատեգորիայի անձանց սոցիալ-կենցաղային պայմանների բարելավումը Ադրբեջանի պետության սոցիալ քաղաքականության հիմնական ուղղություններից է: Մինչ այսօր կառուցված բնակելի ավաններում տեղավորվել են 300 հազար հարկադրաբար տեղահանվածներ:

«Այստեղ արդեն բնակվում է ավելի քան 2550 ընտանիք, կտեղավորվեն ևս 2400 ընտանիքներ: Մենք հնարավոր ամեն ինչ անում ենք, որպեսզի այս մարդիկ նոր տարին դիմավորեն նոր բնակարաններում: Բոլորին է հայտնի պարոն նախագահի և Մեհրիբան Ալիևայի վերաբերմունքը հարկադրաբար տեղահանվածներին: Մենք՝ որպես պետական կոմիտե, ամեն ինչ անելու ենք մեր առջև դրված խնդիրները լուծելու համար»,-ասել է Ռովշան Ռզաևը:    

Նոր բնակելի ավանում ժամանակավորապես տեղավորվելու է Զանգիլանի, Ֆիզուլիի և Ջաբրայիլի շրջաններից հարկադրաբար տեղահանված 606 ընտանիքներ:


Create Account



Log In Your Account