Dec 30 2019 12:20
Gulyaz Shirinova
Views: 364

Հայաստանում կրքերը չեն հանդարտվում: Օրեցօր ավելանում է սոցիալական ծանր վիճակում գտնվող  մարդկանց թիվը:  Ալավերդու նորաբաց կարի արտադրամասի 150 աշխատակիցները գործադուլ են հայտարարել։ Նրանք դադարեցրել են աշխատանքները, փակել են արտադրամասի մուտքի դուռը և թույլ չեն տալիս գործատուին՝ Կարեն Դասոյանին դուրս գալ շենքից, մինչև վերջինս չվճարի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների աշխատավարձերը։ Երկար բանակցություններից հետո, ըստ «Ազատություն» ռադիոկայանի, գործատուն համաձայնել է աշխատավարձի մի մասը վճարել, իսկ մնացածը՝ ապրանքի առաջին խմբաքանակի դիմաց պատվիրատուից գումար ստանալուց հետո։ Ըստ նրա, արտադրանքի առաջին խմբաքանակը նոր է ճանապարհվել Ռուսաստան։ Պատվիրատուին դեռևս չի հասել։ Մինչդեռ պատվիրատուն, ըստ պայմանագրի, վճարումները կկատարի ապրանքի տեղ հասնելուց հետո միայն։ Գումար, բնականաբար, դեռ չի ուղարկվել, ինչի հետևանքով էլ ինքը չի կարողանում վճարել աշխատավարձերը․

Աշխատակիցները, այդ թվում նաև արտադրամասի գործադիր տնօրենն ու մյուս պատասխանատուները նշել են, որ աշխատանքի դուրս չեն գա՝ մինչև չստանան իրենց աշխատած օրերի դիմաց վճարը։ Գործադուլի մասին նրանք տեղյակ են պահել նաև մարզպետին, սակայն դեռևս արձագանք չեն ստացել։


Create Account



Log In Your Account