Dec 30 2019 12:21
Gulyaz Shirinova
Views: 332

Դեկտեմբերի 31-ը՝ Համայն աշխարհի ադրբեջանցիների համերաշխության օրը,  աշխարհի ավելի քան 70 երկրներում ապրող ադրբեջանցիների կողմից նշվում է, որպես ազգային տոն: Աշխարհի ադրբեջանցիների համերաշխության օրվա հիմքը դրվել է 1989 թվականի դեկտեմբերի վերջին՝ Նախչըվանում ադրբեջանա-իրանական սահմանին փշալարերի և ինժեներական կառույցների քանդման միջոցով: 1991 թվականի դեկտեմբերի 16-ին՝ Նախչըվանի Ինքնավար Հանրապետության Գերագույն Մեջլիսի նախագահ Հեյդար Ալիևը՝ դեկտեմբերի 31-ը հայտարարեց Աշխարհի  ադրբեջանցիների համերաշխության օր՝ հաշվի առնելով աշխարհի ադրբեջանցիների միասնության ստեղծման կարևորությունը:

Նախչըվանի Ինքնավար Հանրապետության Գերագույն Մեջլիսի 6 կետից բաղկացած որոշման մեջ նշվում է, որ դեկտեմբերի 31-ը, որպես ողջ Ադրբեջանի Հանրապետությունում Աշխարհի ադրբեջանցիների համերաշխության և միասնության օր նշելու մասին օրենսդրական նախաձեռնությունը ներկայացվել է Ադրբեջանի Գերագույն Խորհրդի քննարկմանը  և ընդունվել է:  Գերագույն Խորհրդի Ագային Խորհուրդը, հիմնվելով Նախչըվանի Գերագույն Մեջլիսի այս որոշման վրա, 1991 թվականի դեկտեմբերի 25-ին որոշում  է ընդունել՝ յուրաքանչյուր տարի դեկտեմբերի 31-ը նշելու՝ որպես ամբողջ աշխարհում ապրող ադրբեջանցիների համերաշխության օր:

Աշխարհի ադրբեջանցիների համերաշխության օրվա հիմնադրումը խթան է տվել՝ մոլորակի տարբեր մասերում ապրող ադրբեջանցիների շրջանում միասնության էլ ավելի ամրապնդմանը: Համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի իշխանության վերադառնալուց հետո, գործընթացը ավելի համակարգված բնույթ  ստացավ: Աշխարհի տարբեր երկրներում ստեղծվել են հարյուրավոր ադրբեջանական սփյուռքի կազմակերպություններ: 2001 թվականին համազգային առաջնորդի նախաձեռնությամբ Բաքվում անցկացվեց՝ Աշխարի ադրբեջանցիների առաջին համագումարը: 2002 թվականին ՝ արտասահմանում ապրող ադրբեջանցիների  հետ կապված պետական ​​քաղաքականության իրականացման համար ստեղծվեց պետական ​​մարմին, և օրենսդրական ակտեր ընդունվեցին համապատասխան ոլորտի վերաբերյալ: Նախագահ Իլհամ Ալիևը շարունակել է՝ աշխարհի ադրբեջանցիներին ադրբեջանականության գաղափարի շուրջ միավորման քաղաքականությունը: Աշխարհի ադրբեջանցիները համագումարներ են անցկացրել, արտասահմանում ապրող ադրբեջանցիների հետ աշխատանքի պետական ​​կոմիտեի հիման վրա ստեղծվել է՝ Սփյուռքի  հետ աշխատանքի պետական ​​կոմիտեն: Այսօր աշխարհի տարբեր երկրներում ապրող միլիոնավոր ադրբեջանցիները՝ Աշխարհի ադրբեջանցիների համերաշխության օրը նշում են, որպես համազգային տոն:


Create Account



Log In Your Account