Jan 06 2020 12:07
Banovsha Shahaliyeva
Views: 318

Ուղղափառները վաղը նշելու են Սուրբ Ծնունդը. այն քրիստոնեական կարևորագույն տոներից է, որով նշվում է Հիսուս Քրիստոսի ծնունդը։ Այդ տոնը նշում են նաև Ադրբեջանում: Ժամերգություն է անցկացվելու երկրի բոլոր ուղղափառ եկեղեցիներում:

Ավելի քան երկու հազար տարի առաջ սուրբծննդյան քարանձավում` ժամանակակից Պաղեստինի տարածքում, ծնվեց Հիսուս Քրիստոսը` մեսիան, որի գալստի մասին խոսում էին մարգարեները։ Մարդիկ աշխարհով մեկ շնորհավորում են միմյանց, նվերներ են տալիս, զարդարում են քաղաքներն ու իրենց տները, երգեր են երգում ու բարեմաղթանքներ են ասում։ Այսօր Ադրբեջանում բնակվում են 10-յակ հազարավոր ուղղափառ քրիստոնյաներ: Քրիստոնեությունն այստեղ տարածվել է դեռ մեր թվարկության 1-ին դարում: Հնուց ի վեր ադրբեջանական հողում տարբեր ազգերի և կրոնական դավանանքի ներկայացուցիչներ խաղաղ գոյակցել են միմյանց հետ: Այստեղ բոլոր տոները նշում են միասին՝ անկախ դավանանքից:


Create Account



Log In Your Account