Jan 07 2020 11:49
Banovsha Shahaliyeva
Views: 306

Իչերիշեհերում ավարտին են մոտենում Բաքվի խաների պալատի և մերձակայքում տեղակայված պատմական հուշարձանների վերականգնման աշխատանքները, որոնք վերաբերում են 17-18-րդ դարերին:  Այս մասին տեղեկացրել է «Իչերիշեհեր» պետական պատմաճարտարապետական արգելոցի ապարատի ղեկավար Ռիյադ Գասիմովը: Նրա խոսքով, Բաքվի խաների պալատի տեղակայման վայրում գործելու է 3D ձևաչափով թանգարանային համալիր, որտեղ հնարավոր կլինի ծանոթանալ միջնադարյան մշակույթին: Բացի այդ, կցուցադրվեն Բաքվի պատմությանը նվիրված կարճամետրաժ ֆիլմեր:        

«Աշխատանքներում ներգրավվել են եվրոպացի մասնագետներ: Ստեղծվելու է թանգարան, որը համանմանը չի ունենալու տարածաշրջանում: Թանգարանի այցելուները իրենց զգալու են 14-15-րդ դարերում: Այս ամենը հնարավոր կլինի իրականացնել նոր տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ: Աշխատանքները կավարտվեն հաջորդ տարվա առաջին կեսին»,-ասել է «Իչերիշեհեր» պետական պատմաճարտարապետական արգելոցի ապարատի ղեկավար Ռիյադ Գասիմովը:

Ընդհանուր առմամբ, Բաքվի խաների պալատի և հարակից հուշարձանների վերականգնման նպատակով մաքրվել է 4500 քառակուսի մետր տարածք: Այս բաղնիքը հայտնաբերվել է 2016 թվականին իրականացված հնագիտական պեղումների ժամանակ: Այստեղ կառուցվելու է նաև զբոսայգի՝ քանի որ միջին դարերում Բաքվի պարիսպների մոտ եղել է խաների այգին:    

«Այստեղ կառուցվելու է զբոսայգի: Այցելուները մի կողմից կարող են մտնել ստորգետնյա բաղնիք, իսկ մյուս կողմից՝ խաների պալատ: Ընդհանուր առմամբ, Իչերիշեհերը վերածվելու է ինչպես քաղաքի բնակիչների, այնպես էլ զբոսաշրջիկների համար շատ հետաքրքիր մի անկյունի»,-ասել է Ռիյադ Գասիմովը: 

 


Create Account



Log In Your Account